Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակի 39 նոր դեպք (РИА Новости)
Արխիվ 16-20Անցած օրվա ընթացքում Չինաստանի մայրցամաքում COVID-19-ի հետևանքով մահացել է մեկ մարդ, հայտնաբերվել է վարակի 39 նոր դեպք, դրանցից 38-ն՝ այլ երկրներից բերովի, ապաքինվել է 11 հիվանդ:
Ընդհանուր առմամբ, Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 951 ներմուծված դեպք, 693 մարդ դեռ հիվանդ է, 22-ը` ծանր վիճակում, ապաքինվել է 258 մարդ:

