Այդպես էլ պարզ չդարձավ, ի՞նչն է փոխարինում ոսպին եւ հնդկաձավարին
Արխիվ 16-20Այսօր` ապրիլի 6-ին, ժամը 12:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցերը.
1. Որո՞նք են փոխարինիչները ոսպի և հնդկաձավարի:
2. Գների վերահսկողություն սահմանելու եք, թե՞ ոչ:
3. Հարկային արձակուրդներ լինելու՞ են, թե՞ ոչ:
4. Ինչու՞ չեք ուզում թափանցիկ լինել, թե ում եք ռեսուրսներ տրամադրում, արդյո՞ք չներկայացնելը կոռուպցիոն ռիսկ չէ՞, թե ում եք օգնելու ֆինանսապես:
Հարկ է նշել, որ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը, այս էլ որերորդ անգամ է բանխոսներին ուղղված հարցերը կամ շրջանցում է, կամ միջամտում է հենց ինքը, թույլ չտալով բանախոսներն անդրադառնալ լրագրողների կողմից հնչեցված հարցերին: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսը ևս բացառություն չէր, և կրկին Աննա Օհանյանը թույլ չտվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանին պատասխանել մեր հարցերին լիարժեք: Եվ չգիտես ինչու մեր հարցերին էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանն էր ավելի շատ պատասխանում նշելով.
Առաջին հարցի մասով՝ մասնագետի կողմից տրվել է համապատասխան պարզաբանում:
Երկրորդ հարցի մասով՝ եղել է անդրադարձ:
Իսկ ահա երրորդ հարցի մասով՝ Աննա Օհանյանը նշեց, որ ուրբաթ օրը այս բոլոր հարցերի պատասխանները տրվել է հենց Էկոնոմիկայի նախարարի կողմից:
Հ.Գ Հարգելի Աննա Օհանյան, նախ նշենք, որ մենք անչափ ուշադիր ենք կառավարության մամուլի սրահում տեղի ունեցած բոլոր մամուլի ասուլիսներին, այս պարագայում գուցե դուք եք փոքր ինչ անուշադիր: Նաև հարկ է նշել, որ այս խուսափողական, վախվորած պատասխաններից եկանք մեկ եզրակացության, .որ նախարարությունը չի տիրապետում թե իրավիճակին, թե հարցերին, կամ էլ ինչու չէ՝ էկոնոմիկայի նախարարությունը վախենում է պարզաբանումներ տալ:
Հայկ Գևորգյան

