Պետք է պատրաստվել ճգնաժամի. Պեսկով
Արխիվ 16-20Կրեմլի մամուլի ծառայության ղեկավար Դմիտրի Պեսկովը խորհուրդ է տվել պատրաստվել համաշխարհային տնտեսական ճգնաժամի։ «Անկասկած, կպահանջվի գործողությունների, հակաճգնաժամային միջոցառումների համակարգումը շատ պետությունների կողմից»,— հայտարարել Է Պեսկովը «Մոսկվա» հեռուստահաղորդմանը տված հարցազրույցում:
Ոչ աշխատանքային օրերը մինչեւ ապրիլի 30-ը երկարաձգելու մասին նա ասել է, որ տնտեսական կյանքի համար Դա «արտակարգ եւ հսկայական բեռ է»: «Մենք մեզ հաշիվ ենք տալիս, որ կորոնավիրուսի պատճառած տնտեսական ճգնաժամը դեռ կհայտարարի իր մասին, պետք է պատրաստվել այդ ճգնաժամին»,— հայտնել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը:
Նա նաեւ հավաստիացրել է, որ նախագահն անձամբ է զբաղվում նավթային ոլորտի իրադրությամբ եւ երկրի տնտեսության վրա դրա ազդեցությամբ:

