Լիբանանում սպանել են «Հըզբոլլահի» հրամանատարին
Արխիվ 16-20Լիբանանում սպանել են շիական «Հըզբոլլահ» խմբավորման հրամանատարներից մեկին՝ Մուհամեդ Ալի Յունեսին։ Այս մասին հայտնում է «Ալ-Հադաս» հեռուստաալիքը ։
Նրա տվյալներով՝ շաբաթ օրը, ապրիլի 4-ին, Յունեսին մահացած են գտել իր ավտոմեքենայում՝ Լիբանանի հարավում: Նրա մոտ հայտնաբերվել են մի քանի հրազենային եւ ծակած վերքեր։
Սպանությունը կատարած անձանց անունները չեն նշվում։

