Փաշինյանի նվերը հասարակությանը՝ Ջոնի Բրջոնի. Գագիկ Համբարյան

Արխիվ 16-20

Կորոնավիրուսային կարանտինի այս շրջանը շատերը կհիշեն համացանցային նոր խեղկատակ-աստղի ծնունդով, որը հայտնի է հասարակությանը Ջոնի Բրջոնի անունով... Սույն կերպարն իր անմեղսունակ և էպատաժային պահվածքով հասել է նրան, որ իր եթերները 25-30 հազար դիտումներ են ապահովում... Ջոնի Բրջոնին համացանցային գերակտիվություն սկսեց դրսևորել հասարակության ինքնամեկուսացման ժամանակաշրջանում, երբ շատերն օրերով գամված են "համացանցին"... 
Հարց է առաջանում... Ի՞սկ ում էր պետք այս պարող-խեղկատակի ի հայտ գալն այս պահին և ինչի՞ համար... Պատասխանը՝ գործող իշխանություններին, ովքեր այս կերպարի միջոցով փորձում են ինչ-որ չափով շեղել հասարակության ուշադրությունն օրեցօր ավելացող սոցիալ-տնտեսական խնդիրներից և իշխանությունների բազմաթիվ ու խայտառակ բացթողումներից... 
Բացահայտված է, որ Բրջոնին ուղիղ եթերներից առաջ ինչ-որ մարդկանց հետ է խոսում և ցուցումներ ստանում... Բացահայտված է նաև, որ այս պարող-խեղկատակ կերպարի տակ թաքնվում է, այսպես կոչված, Թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցը և Փաշինյանի երկրպագուն... Փաստ է նաև այն, որ այս կերպարի ուղիղ եթերները դիտում է նաև պարետ Տիգրան Ավինյանը, ով, որքան կարելի է հասկանալ, հետևում է իրենց իշխանության խամաճիկի գործողություններին, ուղիղ եթերների ժամանակ ակտիվ դիտողների մեջ է... 
Պատահական չէ նաև Բրջոնիի սենյակի աղքատիկ և փնթի կահավորումը, որի ուղիղ եթերների ժամանակ մշտապես դիտարկվում է պատին կախված խաչը... Ի՞նչ մեսիջ են հղում կամ ինչ են ուզում ասել այդ կերպարի եթերները դիտողներին հրամցնող Բրջոնիի հետևում կանգնած ուժերը... Ինձ համար նորություն չէ, որ Փաշինյանի իշխանությունը բացահայտ դեմ է Հայ Առաքելական Եկեղեցուն և Բրջոնիի միջոցով ևս հակաեկեղեցական քարոզ է արվում՝ խաչի ֆոնին խեղկատակություններ և անմեղսունակություններ կազմակերպելով... 
Փաշինյանը և նրա թիմն առաջնորդվում են պլեբսին վերահսկելու պարզ մեթոդով՝ "Հաց և հանդեսներ"... Քանի որ հացի հարցը շատ լուրջ է և խնդրահարույց, գործող իշխանությունները որոշել են ապահովել հանդեսները և հրապարակ են նետել Ջոնի Բրջոնի անունով իրենց գործակալին, որը խեղկատակություններով և հիմարություններով շեղում է հասարակության ուշադրությունը երկրի առջև ծառացած խնդիրներից... 
Ի դեպ, ի տարբերություն Վրաստանի ղեկավարության, որն իրոք նյութական մեծ օգնություն է տրամադրում այս ճգնաժամային ժամանակաշրջանում իր ժողովրդին, Հայաստանի ղեկավարությունը որոշել է մշակութահոգեբանական աջակցություն ցույց տալ հայաստանցիներին և առաջ է մղում Ջոնի Բրջոնիին... 
Հ.Գ. Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Բրջոնիի ուղիղ եթերներն ավելի մեծ դիտումներ ունենան, քան Նիկոլ Փաշինյանինը...

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին