Կորոնավիրուսից մահացության ցուցանիշը ողջ աշխարհում գերազանցել է 65 000-ը. Worldometers
Արխիվ 16-20Նոր տեսակի կորոնավիրուսից ողջ աշխարհում մահացել է 65 666 մարդ: Այս մասին վկայում են Worldometers կայքի՝ իրական ժամանակում փոփոխվող տվյալները:
Ներկա պահին վարակվածների թիվը ողջ աշխարհում հասել է 1 215 940-ի: Ընդհանուր առմամբ, ապաքինվել է 253 694 մարդ: Ակտիվ վարակակիրների թիվը կազմում է 896 580 մարդ:
Հիշեցնենք, որ նախորդ օրը հաղորդվող տվյալների համաձայն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վիճակագրությամբ մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակման 80 000 նոր դեպք է գրանցվել:
ԱՀԿ-ն մարտի 11-ին կորոնավիրուսի տարածման համավարակ է հայտարարել: Վիրուսը տարածվել է ավելի քան 200 երկրում:

