Ազգությամբ ֆերսը մեղադրվում է Հրազդանում առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեջ
Արխիվ 16-20Հրազդան քաղաքում 51-ամյա Ռոբերտ Հախվերդյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ մեղադրանք է առաջադրվել տուժողի հարեւանին, որը 41 տարեկան է՝ ծնված Ադրբեջանում,ազգությամբ ֆերս, բայց հանդիսանում է ՀՀ քաղաքացի։
Դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում։ Նախնական քննության տվյալներով՝ վաղեմի ծանոթները Ռոբերտ Հախվերդյանի բնակարանում միասին ընթրել են, օղի օգտագործել։ Հացկերույթի ընթացքում նրանց միջեւ վիճաբանություն է առաջացել, հնչել հայհոյանքներ, որի ժամանակ էլ 41-ամյա հարեւանը աջ ձեռքի բռունցքով հարվածել է Ռ.Հախվերդյանի դեմքին, գցել գետնին ու շարունակել բռունցքով հարվածներ հասցնել նրան։ Արդյունքում 51-ամյա տղամարդն ստացել է գանգուղեղային փակ, բութ վնասվածքով պայմանավորված գլխուղեղի դիֆուզ ու մահացել։
Նրան մեղադրանք է առաջադրվել սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով ու գործն ուղարկվել դատարան։
Նախկինում 41-ամյա տղամարդն արդեն հասցրել է մի քանի անգամ դատվել՝ 1997, 1999թ. եւ 2015 թվականներին

