Չեմ կարող բացառել, որ դա ինչ-որ մեկի ձեռքի սեւ գործն է եղել. տպավորությունս անյպիսին է, որ ՀԱՆՑԱՆՔ կատարողը՝ ջարդի ու վայրագության մարմաջով է տառապել…

Արխիվ 16-20

Օրերս Iravunk.com-ը գրել էր այն   մասին, որ  մարտի 31-ին օրը ցերեկով ջարդել, ապա թալանել են NewsMedia.am կայքի ղեկավար, լրագրող Գայանե Զարգարյանի ընտանիքին պատկանող մեքենաներից մեկը: Ընթերցողին հիշեցնենք, որ վերոնշյալ լրատվամիջոցն էր ամիսներ  հրապարակել աղմկահարույց՝ Տեսանյութ՝ ոստիկանական բաժանմունքում տարիներ առաջ՝ հակագազով ցուցմունք կորզելու տղամարդուն  խոշտանգման ենթարկելու դեպքի   հետ կապված:  Ինչից հետո հարուցվել էր  քրեական գործ՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, եւ  այս պահին արդեն    կան  գործով անցնող երկու մեղադրյալներ: Այդ տեսանյութի հրապարակումից հետո (բավականին ուշագրավ զուգադիպությամբ)  առաջին անգամը չէ, որ լրատվամիջոցի  դեմ տարատեսակ արշավներ են իրականացվում,որի մասին եւս առիթներ ունեցել ենք   բարձրաձայնելու: Բացի այդ լրագրող Գայանե Զարգարյանը, պարբերաբար՝ փաստարկված եւ հիմնավորված անդրադառնում է իրավապահ համակարգի անգործությանը եւ համակարգում՝ սպայի կոչմանը ոչ հարիր աշխատելաոճ ցուցաբերած անձանց գործունեությանը:

Ուշագրավ է, որ այս ամիս նույն մեքենայի վրա երկրորդ, մեղմ ասած, հարձակումն է սա: Մարտի 6 ին կրկին լրագրողի պատկանող նույն ավտոմեքենայում անկոչ հյուր էր հայտնվել: Արդյունքում, առավոտյան պարզվել էր, որ ավտոմեքենայի սրահից անհետացել է լրագրողի անձանգրի պատճենը, եւ մի սկավառակ, իսկ մեքենայի սրահում առկա կրիչը, բաժանված էր երեք մասի:

ՑԱՆԿԱՑԱԾ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ ՀԱՎԱՏՈՎ

Թե  ի՞նչ կարծիք ունի այս ամենի շուրջ լրագրող  Գայանե Զարգարյանը, եւ  արդյո՞ք  կան շրջանակներ որոնց ողղությամբ նա կասկածներ ունի Iravunk.com-ը փորձեց հետաքրքրվել անձամբ լրատվամիջոցի ղեկավարից, ով նախ նկատեց.

-Նախ ուզում եմ ասել, որ  այս օրհասական պահին  մենք բոլորս պիտի աղոթենք,  եւ աղոթում ենք  մարդկության  փրկության համար: Ու ինչքան էլ այսօր  «պատեր» կառուցենք՝ մեզ պատուհասած աղետից   փրկվելու համար, պետք է լավ հիշենք մեկ բան.որ ցանկացած փորձություն եւ  դժվարություն  հաղթելու ենք    ՀԱՎԱՏՈՎ…

Ինչ վերաբերում է տեղի ունեցած միջադեպին եւ  ՍՐԻԿԱՅՈՒԹՅԱՆԸ, ապա ես այդ մասին, (եւ ոչ  միայն այդ մասին)  մանրամասն կխոսեմ արտակարգ դրության ավարտից  հետո: Բայց մինչ այդ,  պետք է ասեմ հետեւյալը. ինչպես տեսնում եք՝  Փաշինյանի   իշխանության օրոք,   շատացել են լրատվամիջոցների դեմ արշավներ  կազմակերպող, եւ ոմանց  քիմքին ոչ հարիր լրատվամիջոցների  ու լրագրողների ուղղությամբ  տարաբնույթ  գրոհներ կազմակերպող   ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ,   ովքեր  կարծես թե չեն կարողանում հաղթել  իրենց միջի ԿԵՆԴԱՆՈՒՆ,  ԳԱԶԱՆԻՆ:  Հիմա  մենք  ապրում ենք  այնպիսի ժամանակներ, որ այլեւս վաղուց դադարել ենք զարմանալ որեւէ բանից: Այս վերջին ժամանակաշրջանում,   մենք այնպիսի ցինիկ  եւ ողորմելի  ձեռագրաբանության  ենք հանիպում՝ ազատ խոսքը ճնշելու,  լրատվամիջոցների ուղղությամբ  արշավներ եւ ցեխահարձակումներ   իրականացնելու առումով, որ այլեւս պատկերացնելն անգամ անհնար է,թե սրանից այն կողմ ո՞ւր կարող է  հասնել  «ավազակների այն  թայֆա»,   որ պաբերաբար  թիրախավորում է այն լրագրողներին եւ լրատվամիջոցներին, ովքեր (ի գիտություն խարդավանքների վարպետների) բոլոր ժամանակներում եւ հիմա էլ՝ մատնացույց են արել , եւ շարունակելու են մատնացույց անել  տարբեր ոլորտներում   առկա խնդիրներն ու  բացերը:  Ինչ     խոսք՝  ցանկացած կառույցի,  ցանկացած կալիբրի չինովնիկի ու պաշտոնյայի  համար ցավոտ է , երբ  հղում ես անում ոչ թե  օդում կախված լուրերին, այլ փաստերին՝    որոնք  առավել քան խոսուն են, եւ լուրջ հետեւություններ անելու տեղիք են տալիս:

- Տիկին Զարգարյան,  որո՞նք են լինելու՝ Ձեր հետագա քայլերը:  

-Գիտեք, մեր  քայլը միշտ  եւ մեկընդմիշտ ՄԵԿՆ Է՝  նույն սկզբունքով  եւ  նույն  ոգով  պայքարել  անօրինականության եւ  անարդարության դեմ:  Անկախ նրանից՝ ովքեր կլինեն   օրվա «ՏԵՐԵՐՆ ՈՒ ԾԱՌԱՆԵՐԸ»: Ի վերջո, լրջանալ եւ գիտակցել է պետք. մենք երկիր ենք ուզում կառուցե՞լ,թե՞ ծուռ հայելիների թագավորություն, ուր ամեն մեկը՝ շարունակելու է  թելադրել    իր մունդիրին հարմար կարված օրակարգը:

-Իսկ Ձեզ  հետ տեղի ունեցած  միջադեպի հետ կապված, ի՞նչ կասեք: Ձեր   կարծիքով  դա սովորական թալան է՞ր, երբ ջարդել էին Ձեզ պատկանող   անձնական գույքը, թե՞ այնուամենայնիվ քամին կարող էր այլ ուղղությունից  փչել:

-Ոչինչ  չեմ կարող բացառել, ինչպես որ չեմ կարող  բացառել, որ դա ինչ-որ մեկի՝  ձեռքի  սեւ  գործն է եղել: Համենայնդեպս, տպավորությունս անյպիսին է, որ  ՀԱՆՑԱՆՔ կատարողը՝ ջարդի  ու  վայրագության մարմաջով  է տառապել…Պարզապես խիստ կասկածելի է, որ   ՀՀ Ոստիկանության  իրավախախատումներ արձանագրող տեսախցիկի «քթի» տակ,  հայտարարված արտակարգ դրության պայմաններում,  չգիտես ինչու եւ ինչպես. օրը ցերեկով՝ ջարդում են մեր ընտանիքին պատկանող գույքը: Եւ  սա այն դեպքում, երբ որ այս օրերին ոստիկանները լծված են՝ «օդում մոլեկուլ» բռնելու գործին... Եւ ոչ պակաս ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ այս այլասերությունը տեղի է ունեցել մեքենաների համար նախատեսված կայանատեղիում, որտեղ տեղակայված տասնյակ մեքենաներից՝ընտրվել է հենց մեր ընտանիքին պատկանող գույքը...

Եթե այս ամենը դիտավորության արդյունք է, եւ ազդակ՝ պատասխանում եմ կարճ. ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈՒ....ԱԿԱՆՋՆԵՐԻԴ ՕՂ ԱՐԵՔ...մեկընդմիշտ: Ու թող հիմա գնան՝ իրենց սրտի 'ՕՊԵՐ-ԼԻԱԶՈՐ' Արման Սարգսյանին զեկուցեն՝ որ  ազգիս  ՊԱՐԵՏԻՆ իր վկաները  ոնց որ թե  լավ չեն լսում,   ու պատշաճ ծառայություն չեն իրականացնում:  Քանի որ  ՕՐԸ ՑԵՐԵԿՈՎ, ոստիկանության  «ՔԹԻ ՏԱԿ»  տեղադրված   տեսախցիկների ԱՌԱՋ՝ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԸ  ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ԵՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ ... Ու  ոչ ոք՝  այդ փաստը չի տեսնում, չի արձանագրում, ինչպիսի զավեշտ… Սա ուղղակի ապսուրդի թատրոն է, եւ ուրիշ ոչինչ:  Դե հիմա  իրենց  տաղանդը ցուցադրելու ճիշտ ժամանակն է.  թող ապացուցեն, որ ոստիկանություն են, այլ ոչ թե  «մարդ  ուտելու»   գումարտակ, որ շատ դեպքերում կարծես թե  հագենում են միայն մարդ  ծեծելուց  ու խոշտանգելուց:  Ասեմ ավելին. առհասարակ այսօրվա ոստիկանության,  իրավապահ  համակարգի, ապաշնորհ գործունեության ողջ պատասխանատվության բեռը՝ եթե ոչ այսօր,  ապա վաղը ծանրանալու է միայն եւ միայն Փաշինյանի ուսերին: Ժողովուրդն իմաստուն է, եւ  արդեն կուտակված  բազում հարցերի պատասխան՝ մի օր պահանջելու է առավել միասնական ու համախմբված դիրքերից: Չմոռանանք, որ նախկիններն էլ  թանկ վճարեցին, նախ եւ առաջ  իրենց անփառունակ  կադրերի  ու նրանց վարած խայտառակ կադրային քաղաքականության շնորհիվ:  Իսկ բումերանգի էֆեկտը՝ միշտ է ակտուալ ու կենսունակ…

ՎԵՐՋ ՏՎԵՔ ՄԵԿ ԴԵՐԱՍԱՆԻ ԹԱՏՐՈՆԻՆ

-Ի դեպ, դուք հաճախակի եք քննադատում ՀՀ ոստիկանությանն ու  ներկայիս ոստիկանապետին: Հիմա էլ ե՞ք քննադատության սլաքներն  ուղղում  ոստիկանության ուղղությամբ,այն դեպքում երբ  բարձարաձայնվում է, որ  ոստիկանությունը բարեփոխվում է:

- Շատ մարդ՝շատ բան կարող է բարձրաձայնել,  եւ մեկնությունների ու առասպելների  գիրկն ընկել.նախասիրության եւ  գիտակցության խնդիր է: Փաստ է, որ  մենք մինչ այսօր  լսում  ենք քաղաքացու  ահազանգը   այն մասին, որ ոստիկանության բաժիններում  շարունակում են մարդ ծեծել, եւ խոշտանգել: Սա է՞ Փաշինյանի, եւ Սարգսյան Արմանի բարեփոխած ոստիկանության  դեմքը: Այնպես որ, առանց  սլաքների էլ ՝ խոսքս ուղղված է  հատկապես  իրավապահ համակարգին. նույն ոստիկանությանը,  եւ հենց նույն   հոգով-սրտով օպեր,  նախկիններին անվերապահորեն ծառայած՝  Փաշինյանի սրտի ոստիկանապետ Արման Սարգսյանին: Վերջ տվեք՝մեկ դերասանի թատրոնին: Գործ արեք.Արման Սարգսյան՝առանց Ռեմբոյի կերպարի մեջ տեղավորվելու, եւ հոլիվուդյան ֆիլմերի սցենարները ռեստավրացիայի ենթարկելու:  

Եւ երկրորդ՝ եթե  մենք  իսկապես բարեփոխված ոստիկանություն եւ ոստիկանապետ  ունենայինք , եւ  Փաշինյանի՝ Արման Սարգսյանն էլ այդքան դուխ ունենար,  համակարգում չէին վխտա  քրեական գործերով անցնող այն  ԿԱԴՐԵՐՆ ՈՒ կապիտալներ  բազմապատկող  ԳՆԴԱՊԵՏԻԿՆԵՐԸ, ովքեր որպես տխրահռչակ դիրիժորներ  հայտնի են նաեւ՝  մամուլի դեմ իրականցվող  ՍՏՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ու  ԱՐՇԱՎՆԵՐԻ   գործում:

ԻՄ ՀՆՉԵՑՐԱԾ ԱՄԵՆ ՄԻ ԲԱՌԻ, ՏԱՌԻ ԵՒ ՍՏՈՐԱԿԵՏԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՄ

-Ի դեպ դուք Ձեր հրապարակումներում,  մի առիթով ասել էիք՝  որ այդ առթիվ եւս կհրապարկեք   կոնկրետ անուններ,  եւ փաստեր:  Այդ համատեքստում հնչեցրել էիք նաեւ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ՝ Աշոտ Ահարոնյանի անունը:

-Այո ասել եմ, եւ հիմա էլ նույնը պնդում եմ. արտակարգ դրությունից դուրս գալուց հետո, այո հրապարակվելու են բազում ու բազմապիսի փաստեր,   եւ այդ  նույն Աշոտ Ահարոնյանի   իրական գործունեության ԷՋԵՐԻՆ  շատերը առիթ են ունենալու  ծանոթանալու, լսելու եւ  համապատասխան հետեւություններ անելու: Ես  իմ հնչեցրած ամեն մի բառի, տառի եւ ստորակետի համար պատասխանատու եմ:  Ես սովորություն չունեմ՝առանց հիմքի եւ փաստի բարձրաձայնելու որեւէ խնդրի , կամ ԵՐԵւՈՒՅԹԻ մասին: Ի՞նչ է ստացվում. պագոնի տակ թաքնված մի ոհմակ՝ մարդկանց  ֆիզիկապես պետք է   հոշոտի ու խոշտանգի ոստիկանության բաժիններում , իսկ  ստորաքարշների  մի ոհմակ էլ՝ ոչ մի սրբություն չունենալով. բարոյապե՞ս  պետք է փորձի    ձեռք բարձրացնել մարդու,  ու այս դեպքում նաեւ  լրագրողներից շատերի՝(նույնիսկ ընտանիքների)  վրա: Չի լինելու նման բան: Ամեն մեկը  պետք է ստանա  իր բաժին պատասխանը՝ լրագրողների դեմ «սուր ճոճելու»  համար:

Ով՝ով  նախկին լրագրող  Փաշինյանը թերեւս  շատ  լավ պետք է իմանա  մեկ պարզ եւ անհերքելի ճշմարտություն.: Ցանկացած երկրի ողնաշարը, առաջադիմության գրավականը, ժողովրդավարության ցուցիչը՝  ազատ խոսքն է:  Ավելի ճիշտ՝ խոսքի ազատության սահմաններն ու պաշտպանվածությունը։  Եւ նախկինների գլխին  բարոյախրատական քարոզներ   կարդալուց առաջ՝ չէր խանգարի   նախկին լրագրողը մտածեր եւ  համապատասխան հետեւություններ աներ:  Այն ինչ տեղի ունեցավ 2018-ին Հայաստանում, եւ  որեւէ մեկի համար  չպետք է ծառայի որպես ամենաթողության եւ  անպատժելիության քարտբլանշ՝խժռելով հանրային ու  պետական օրակարգը:  Հեղափոխական կարգախոսները միշտ հանուն ազատության են, բայց հեղափոխության արդյունքները, որպես կանոն, խորացնում են ավտորիտարիզմը:   Այսինքն՝ հեղափոխության արդյունքում ստանում ենք նույնը,  կամ ավելի վատը։ Մտածել  է պետք: 

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին