Դիբալայի ու նրա ընկերուհու մոտ կրկին կորոնավիրուս է ախտորոշվել
Արխիվ 16-20«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ու նրա ընկերուհին՝ Օրիանա Սաբատինին դեռևս վարակված են կորոնավիրուսով, որն առաջին անգամ նրանց մոտ ախտորոշվել էր մարտի 21-ին:
Մի քանի օր առաջ Դիբալայի ու նրա ընկերուհու թեստերը բացասական արդյունք էին ունեցել, սակայն կրկնակի թեստավորումը կրկին դրական արդյունք է ցույց տվել: Հիմա նրանք նորից ստիպված են մեկուսանալ իրենց տանը:
Մարտի 21-ին մենք առաջին թեստը հանձնեցինք, և այն դրական էր: 3 օր առաջ մենք կրկին անալիզ հանձնեցինք, որոնց արդյունքը բացասական էր: Մենք անցանք նաև 3-րդ թեստավորումը, այն դրական արդյունք ցույց տվեց: Մեզ մոտ դեռևս կա կորոնավիրուս: Չգիտեմ՝ այդ ինչպես է լինում, և ինչու են անալիզները նախ մի բան ցույց տալիս, իսկ հետո՝ ուրիշ բան»,- Օրիանայի խոսքերն է մեջբերել Mundo Deportivo-ն:

