Պատահակա՞ն էր, որ ոմն Ռեւազյանի, ավելի ճիշտ՝ նրան նշանակողների շնորհիվ Հայաստանը զրկվեց  «կյանքի ճանապարհից»

Արխիվ 16-20

Այսօր հայտնի դարձավ այն, ինչը սպասելի էր դեռ ամիսներ առաջ՝ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը փետրվարին կատարված ստուգումների արդյունքում լիցենզիայից զրկեց Հայաստանի Քաղավիացիայի պետական կոմիտեին։ Ճիշտ է, դրան հետեւեց ՀՀ Քաղավիացիայի կոմիտեի արդարացումը, թե, գիտեք ինչ, նման բան չի կարող լինել, որ «Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ որեւէ կառույց չի կարող զրկել ՀՀ օրենքով գործող պետական կառույցին իր լիազորությունները կատարելու իրավունքից»: Ձեռքի հետ էլ մի թեթեւ արդարացան, որ «Կոմիտեն ունի լուրջ խնդիրներ, որոնք նոր չեն, ունեն շատ երկար տարիների պատմություն»: Սական այս ամենը ոչ այլ ինչ է, քան վերջին երկու տարիներին այդքան սովորական դարձած խաբեություն։

Նախ՝ «շատ երկար տարիների պատմություն» ունեցող խնդիր ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն պարզապես ունենալ չի կարող, հաշվի առնելով, որ Միջազգային ավիացիոն կազմակերպությունը Նիկոլի իշխանության գալուց ընդամենը երկու-երեք տարի առաջ է նման ստուգումներ անցկացրել եւ Հայաստանին տվել այնպիսի գնահատական, որը քիչ երկրներ են ստանում՝ 100 բալից 80։ Ներկայումս Քաղավիացիայի կոմիտեում իրոք կան խնդիրներ, որի համարել լիցենզիայից զրկել են։ Սակայն դրանք ոչ թե տարիների պատմություն ունեն, այլ առաջացան հիմնականում այն պահից, երբ Նիկոլը որոշեց (ավելի ճիշտ՝ ընդամենը նշանակեց) ոմն ԼԳԲՏ-ապաշտպանի ձեռքը տալ հայաստանյան ավիացիան։ Ընդ որում, սույն անձը (համապատասխան տերմինը չօգտագործենք) ժամանակին լավ գիտեր, թե սրանից ինչ հոտ է գալիս, ու ճիշտ պահին «կանաչ լույս» վառելով Հայաստան կորոնավիրուսի մուտքի առաջ, միաժամանակ էլ «թռավ» դրսի տերերի պաշտպանության տակ։ Բայց, համոզված ենք, դա չի փրկի․ նա նստելու է ու շատ երկար։

Երկրորդ կեղծիքը, թե մենք ինքնուրույն պետություն ենք ու լիցենզիայից չեն կարող զրկել։ Իհարկե, ամեն պետություն իր սահմաններում կարող է ինչ կառույց ասես ստեղծել ու ինչ անուն ասես դնել։ Ասենք, մեկը կարող է որոշել՝ իր տարածքում ՄԱԿ ստեղծել ու բացատրել, թե ինքն ինքնուրույն երկիր է։ Այլ բան, որ նման կառույցներին պարզապես դրսում բանի տեղ չեն դնի, եթե միայն, ասենք, Հաագայի դատարանի կամ նման կառույցի հարց չառաջանա։ Ու հիմա՝ մեր Քաղավիացիայի կոմիտե կոչվածը որքան էլ իրեն համարի սուվերեն պետության կառույց, մեկ է, եթե դրսից նրան զրկում են միջազգայնորեն ճանաչված լիազորություններից, ապա այդ կառույցը կարզապես չի կարող կայացնել որեւէ որոշում, որը դրսում բանի տեղ կդնեն։ Այդ թվում, չի կարող լիզցենզավորել ավիաընկերությունների, որ նրանք մասնավորապես եվրոպական ուղղութամբ թռիչքներ իրականացնեն։ Ճիշտ է, այլ երկրների ավիաընկերությունները կարող են, նույն օրինակով, Եվրոպայից դեպի Հայաստան ու հակառակը թռչել։ Բայց ոչ թե մեր թույլտվությամբ, այլ՝ իրենց լիցենզավորած երկրների։ Դա ակամա խոստովանում է նաեւ մեր Ավիացիայի կոմիտեն, թե՝  «Այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա այլ միջազգային ընկերությունների կողմից իրականացվող թռիչքների վրա: Ի հավելումն, պետք է նշենք, որ Կոմիտեն սերտորեն համագործակցում է ավիաընկերությունների ղեկավարությունների հետ ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու ուղղությամբ»: Բայց հենց այստեղ է ողջ խայտառակությունը․ այսուհետ ստիպված են լինելու հույսը դնել բացառապես դրսի ավիաընկերությունների բարի կամքի կամ եկամուտ ստանալու ցանկության վրա։

Կարճ ասած, Հայաստանը պարզապես զրկվել է սեփական ավիացիաա ունենալու իրավունքից։ Մինչդեռ թե ինչ է ավիացիան մեր երկրի համար, դժվար չէ հասկանալ․ ելքի սահմանափակ ուղիներ ունեցող պետությունը, որի առաջ ամեն պահ կարող է ճանապարհները փակվել, սեփական ավիացիան, առանց չափազանցության, «կյանքի ճանապարհ» է, որից զրկվեցինք ոմն ԼԳԲՏ-ապաշտպանի, ավելի ճիշտ՝ նրան նշանակողների շնորհիվ։ Եվ այստեղ մեկ պարզ հարց․ իսկ արդյոք պատահաբա՞ր այդ այդ անձնավորությանը նշանակեցին հայկական ացիավիայի համակարգի ղեկավար։ Թե՞ իրական նպատակը նրա միջոցով մեր երկրին ստրատեգիական առումով նման ծանրագույն վնաս պատճառելն էր։

Ի դեպ, պետք է հիշեցնել, որ չարաբաստիկ «Ryanair»-ը Հայաստան մտավ ոչ միայն Ռեւազյանի, այլ նաեւ՝ ՀՀ փոխվարչապետ, պարետ Ավինյանի շնորհիվ:

Ու նաեւ չմոռանանք, թե քանի այլ ոչ պակաս կարեւոր ստրատեգիական ոլորտներ են Նիկոլի օրոք տրված նման ռեւազյանների ձեռքը։

Կաճ ասած՝ ուշքի եկեք, արդեն իսկ շատ ուշ է։

Քերոբ Սարգսյան

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին