Մարդկանց գումար տվեք, ոչ թե գործ անելու իմիտացիայով զբաղվեք

Արխիվ 16-20

Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում, եթե ոչ երկարատև կտրվածքով, ապա գոնե կարճատև ժամանակահատվածում պարադիգմերի փոփոխություն է արձանագրում: Հիմա առաջնային է դարձել մարդակենտրոնությունը ու մարդասիրությունը բոլոր հարթություններում` քաղաքականից մինչև իրավական: Քաղաքական հակառակորդ պետությունները փորձում են իրար աջակցել կամ գոնե չվնասել, իրավական հարթությունում փոխվում է ընդհանրապես պատիժների և խափանման միջոցների նկատմամբ մոտեցումները, օրինակ ԵԽ տարբեր կառույցները, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատարը կոչ են անում պետություններին ռիսկային խմբում գտնվող անձանց համար դիտարկել այլընտրանքային պատիժների կիրառման հարցը, Հայաստանում դատավոր Արման Հովհաննիսյանը, ի հեճուկս դատախազի պնդումների, կորոնոավիրոսով պայմանավորված կայացնում է երեք՝ իրապես մարդասիրական որոշումներ՝ կալանքը այլ խափանման միջոցով փոխարինելով:

Սակայն, ինչպես հաճախ լինում է մեր պարագայում, Հայաստանի քաղաքական իշխանության պարագայում ոչինչ չի փոխվում: Այն շարունակում է իր գործունեության առանցքում գտնվող հիմնական ուղղությունները` ծաղրը, ատելությունը, քամահրանքը, հեգնանքը, ամենագետության պատրանքը, քաղաքական վրեժխնդրությունը ու մանիպուլիացիաները: Ու դա դրսևորվում է ամենապարզ օրինակներով`

• Ապրիլին մեկին նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարում էր, որ քրեակատարողական հիմնարկներում վարակի դեպքեր չկան, իսկ արդեն հաջորդ օրը առավոտյան պարզ է դառնում, որ Վարդաշեն ՔԿՀ-ի հինգ աշխատակիցների մոտ հայտնաբերվել է COVID-19, ու թեև պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ նրանք դատապարտյալների հետ շփում չեն ունեցել, ուշադրավ է, որ նմուշառվում ու մեկուսացվել են նույն քրեակատարողական հիմնարկի 28 աշխատակիցներ ևս: Կարելի է ենթադրել, որ այդ 28 աշխատակիցների մի մասը շփվել է դատապարտյալների հետ:

• Արդարադատության նախարարը հայտարարում է նաեւ, որ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող լայնածավալ կանխարգելիչ գործողությունների հետ մեկտեղ, ինքը դիմել է իրավապահ մարմիններին՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններից հնարավորինս զերծ մնալու առաջարկով, իր հերթին էլ Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել, որ ամեն ինչ արվելու է, որ այս իրավիճակում քննարկվի կալանքը ռիսկային խմբում գնտվող անձանց նկատմամբ այլ խափանման միջոցով փոխարինելու հարցը, սակայն իրականությունը լրիվ այլ է:

Այս հայտարարությունների ու գործողությունների ֆոնին իշխանությունները որոշում են, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետք է դուրս գրել բժշկական հիմնարկից և տեղափոխել քրեակատարողական հիմնարկ, երբ ակնհայտ է նախագահի` բժշկական կենտրոնում գտնվելու անհրաժեշտությունը: Որոշել են իրենք, ոչ թե բժիշկները։ Չեմ ասում այն, որ անգամ չի էլ քննարկվում ակնհայտ ռիսկային խմբում գտնվող անձին կալանքից ազատելու հարցը, այլ բարձր անվտանգություն ունեցող բժշկական հիմնարկից երկրորդ նախագահին տեղափոխում են քրեակատարողական հիմնարկ, որի անվտանգության ամենամեծ ցուցիչը այն է, որ նախարարի` «ամեն ինչ վերահսկողության տակ է» հայտարարությունից հետո քանի ժամ անց հայտարարվեց, որ Վարդաշեն քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Մարդկանց գումար տվեք, ոչ թե գործ անելու իմիտացիայով զբաղվեք։

Հ.Գ. Սա էլ կանցնի... Իսկ դուք ավելի շուտ, քան մտածել էիք...

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին