«Այստեղ խայտառակ վիճակ է». 500-ից ավելի հայ մնացել են ՌԴ-ում և չեն կարողանում վերադառնալ Հայաստան (Լուսանկարներ)

Արխիվ 16-20

«Ռուսաստանում բնակվող և Հայաստան վերադառնալ ցանկացող հայերը հայտնվել են անելանելի վիճակում։ Մի քանի օր է՝ նրանք լուսացնում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդավակայանում, մի մասն էլ՝ ավտոբուսներում։ Մարդիկ չեն կարող տալ իրենց բնակարանների վարձերը, քանի որ զրկվել են եկամուտից և ուզում են վերադառնալ հարենիք, բայց առայժմ չի ստացվում։ Այստեղ խայտառակ վիճակ է», - Aysor.am-ին ահազանգեց «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն։

Վերջինս տեղեկացրեց, որ իր ազգականների մի մասն էլ ավտոբուսներով է փորձում վերադառնալ Հայաստան, նրանք էլ մի քանի օր է՝ Լարսի անցակետում են կանգնած, բայց ասում են՝ հայկական կողմը դեռևս համաձայնություն չի տվել Վրաստանով նրանց մուտքը կազմակերպելու համար։ Նա ասաց նաև, որ Մոսկվայի օդանավակայանում և Լարսի անցակետում ընդհանուր ավելի քան 500 քաղաքացի կա։

«Եղբորս տղան ճշտել է, որ Հայաստանում էսքան մարդ ընդունելու, թեստավորելու ու մեկուսացնելու հնարավորություն չկա, դրա համար են մեզ անտերի պես պահում օդանավակայանում։ Բայց սա անելու բա՞ն է։ Մենք արդեն մի շաբաթ է՝ չոր աթոռներին ենք։ Մյուսներն էլ՝ երեք օր է ավտոբուսի մեջ են քնում, ես բառեր չեմ գտնում էս իրավիճակը նկարագրելու համար։ Մենք երեք օր է՝ ում ասես դիմել ենք, գոնե մի բան անեն մեզ այս վիճակից ազատելու համար», - ասաց քաղաքացին՝ հավելելով, որ թեև ապրիլի 6-ին Մոսկվա-Երևան չվերթ է նախատեսվում, բայց այնտեղ 4-5 ինքնաթիռ մարդ կա, որոնց ճակատագիրն անհայտ է։

Խնդրի մանրամասները և քաղաքացիներին վերադարձնելու համար ձեռնարկվող քայլերը պարզելու համար Aysor.am-ը դիմել է ՀՀ պարետատուն։ Պատասխաններ ստանալուն պես՝ դրանք կհրապարակենք։

Տեղեկացնենք, որ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը Aysor.am-ին փոխանցեց, որ ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցակետում այս պահին Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան։ 

«Վերջին 30 րոպեի տվյալներով, «Վերին Լարս» անցակետում ՀՀ քաղաքացիներ կամ ավտոբուսներ չկան», - ասաց նա։

Նաղդալյանը ընդգծեց, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար ՀՀ քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, քանի որ «Վերին Լարս» անցակետը փակ է մարտի 18-ից, և բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։









Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին