ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը փորձում է կազմակերպել ՀՀ քաղաքացիների վերադարձը
Արխիվ 16-20ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի քաղաքացիներ,
Խնդրում ենք բոլորիդ պահպանել հանգստություն, իրավիճակն ամբողջությամբ վերահսկելի է։
Հայաստան վերադառնալ ցանկացողների թվի մեծաքանակության պատճառով ապրիլի 6-ի թռիչքի տոմսերն արդեն իսկ սպառվել են։
Մեր աշխատակիցները փորձում են պատասխանել բոլոր զանգերին։ Վերջին ժամերին հեռախոսազանգերի քանակը գերազանցել է վեց հազարը։
Հայաստան վերադարձող մեր քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի. այն է՝ վերջիններս օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:
Վայրը սահմանվում է պարետի կողմից և ենթակա չէ հրապարակման։
Շարունակում ենք իրականացնել աշխատանքներ դեպի Հայաստան երկրորդ թռիչքի իրականացման համար թույլտվություն ստանալու ուղղությամբ»։
Դեսպանությունը նաև տեսանյութ է հրապարակել՝ նշելով.
«Մեր քաղաքացիները, ովքեր «Դոմոդեդովո» օդանավակայանից տեղափոխվել են Մոսկվայի «Պրինց պլազա» հյուրանոց»:

