Մեծ Բրիտանիայի վարչապետը շարունակում է մնալ մեկուսացած. Ռոյթերս
Արխիվ 16-20Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը շարունակում է մնալ մեկուսացած: Նրա մոտ թեթև են արտահայտված կորոնավիրուսի ախտանիշները, ունի ջերմությունը: Այս մասին հայտնում է Ռոյթերսը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ Մեծ Բրիտանիայի վարչապետի մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս:
Երկրում կորոնավիրուսից մահացությունների թիվը հասել է 3 605-ի: Ազգային առողջապահության ծառայությունը հայտնում է, որ կորոնավիրուսից մահացել է նաև 30-ամյա երկու բուժքույր:
Բորիս Ջոնսոնն իր թվիթերյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է. «Չնայած ինձ լավ եմ զգում և արդեն մեկուսացման յոթ օրն անցել է, դեռ ունեմ ախտանշաններից մեկը, դեռևս ջերմում եմ»,-ասել է վարչապետը` հավելելով, որ կշարունակի մեկուսացած մնալ, մինչև այդ ախտանշանն էլ վերանա:

