Չինաստանն ապրիլի 4-ը կորոնավիրուսի զոհերի հիշատակի օր է հռչակել. Սինհուա
Արխիվ 16-20Չինաստանն ապրիլի 4-ը հռչակել է կորոնավիրուսի համաճարակի զոհերի հիշատակի օր: Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը: Աղբյուրի փոխանցմամբ այսօր Չինաստանում տեղի կունենա նրանց հիշատակը հավերժացնող արարողություն:
Արարողության ընթացքում պետական դրոշները, այդ թվում օտարերկրյա դեսպանատներում և հյուպատոսարաններում կիջեցվեն:
Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է 81 639 մարդ, 3 326 մարդ մահացել է: Սակայն այժմ համաճարակն այս երկրից կարծես նահանջում է, քանի որ գրանցվել է ընդամենը 19 նոր դեպք:

