Մոլդովայում կորոնավիրուսի զոհերի թիվն աճում է
Արխիվ 16-20Կորոնավիրուսով 9-րդ հիվանդը մահացել է Մոլդովայում։ Նա 79-ամյա տղամարդ էր, հայտնել է երկրի առողջապահության նախարար Վիորիկա Դումբրեւյանը: «Ցավոք, 79 տարեկան տղամարդը մահացել է, նա ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց եւ տառապում էր քրոնիկ հիվանդություններից»,- լրագրողներին ասել է Դումբրեւյանը:
Ավելի վաղ Մոլդովայի իշխանությունները հայտնել էին կորոնավիրուսի 591 գրանցված դեպքի եւ ութ մարդու մահվան մասին։ Նրանցից երկուսը չճանաչված Մերձդնեստրի հանրապետությունից է:
Մոլդովան դադարեցրել Է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, փակվել է նաև ցամաքային սահմանները ։ Բացի այդ, հանրապետությունում արգելվում է զանգվածային մշակութային եւ կրոնական միջոցառումներ, չեղյալ են հայտարարվել պարապմունքները ուսումնական հաստատություններում, փակվում են խանութներերը։ Մարտի 25-ից 63-ից բարձր տարիքի մարդկանց արգելվում է փողոց դուրս գալ՝ առանց հատուկ անհրաժեշտության: Մնացած քաղաքացիներին արգելվում է այցելել հասարակական վայրեր եւ 3-ից ավելի մարդ հավաքել խմբերում ։

