Սաուդյան Արաբիան հայտնել Է նավթի արդյունահանման կրճատման պայմանները
Արխիվ 16-20Սաուդյան Արաբիան պատրաստ է զգալիորեն կրճատել նավթի արդյունահանումը, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվեն դա անել դրա հետ միասին։ Այս մասին հայտնել Է թագավորության դիրքորոշմանը ծանոթ աղբյուրը։ Նա չի հստակեցրել, թե պատրա՞ստ է արդյոք Սաուդյան Արաբիան սահմանափակել արդյունահանումը այս տարվա առաջին եռամսյակի մակարդակի համեմատ։
Երկրները դեռ չեն որոշել արդյունահանման կրճատման բանաձեւը։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք էր հայտնել, որ արդյունահանումը պետք է կրճատել առաջին եռամսյակի մակարդակից ցածր: Առաջին եռամսյակում Սաուդյան Արաբիան արդյունահանել Է օրական 9,8 մլն բարելի կարգի, սակայն ապրիլից ավելացրել է արտադրությունը մինչեւ 12 մլն բարել:

