Կալանավորների մինիմում կեսին կարելի է ազատ արձակել. Փաստաբան
Արխիվ 16-20Փադտաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԳՐՈԻՄ Է
Կալանավորների և դատապարտյալների մինիմում կեսին օրենքով սահմանված կարգով կարելի է և անհրաժեշտ է ազատ արձակել՝ կապված համաճարակի հետ: Ընդ որում, կիրառելով ինչպես գրավի ինստիտուտը կալանավորների համար, իսկ դատապարտյալների համար հետագա իրավական հետևանքներ առաջացնող կոշտ սանկցիաներ:
Ունենալով պոզիտիվ պարտավորություն այդ կոնտինգենտի առողջության հետ կապված՝ մոտ կեսով կրճատելով նրանց թիվը կալանավայրերում, պետությունը երկու կարևոր խնդիր է լուծում. առաջացած ազատ միջոցները ներ է դնում այդ հիմարկների տեխնիկական, այդ թվում՝ առողջապահական վերազինման համար և կտրուկ նվազեցնում է վարակի ռիսկը ՔԿ-ների տարածքում:
Iravunk.com-ի հարցին ի պատասխան, թե որ հոդվածների վրա կարող է այն ազդել, փաստաբանը նշեց.
Կալանավորված անձանց դեպքում կիրառելի է գրավի ինստիտուտը Յուրաքանչյուր գործով դատարանում առանձին քննության առարկա է դառնալու, չկա հոդվածի սահմանափակում, իսկ դատապարտյալների մասով թեթև, միջին, ծանր կարելի է համաներում կիրառել, իհարկե, ողջամիտ կերպով, որպեսզի հետագայում հոնքը սարքելու տեղը աչքը չհանեն։
Ա.Հակոբյան

