«ԹՈՒՐՔԵՐՆ ԱՅՆՔԱՆ ԷԻՆ ՄՈՏԵՑԵԼ, ՈՐ ՍԱՍՈՒՆՍ ՎԵՐ Է ԿԱՑԵԼ ՈՒ ԿՐԱԿԵԼՈՎ ԱՌԱՋ ԳՆԱՑԵԼ»

Արխիվ 16-20

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով հաստատված արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված` շատերը մոռացել են, որ 4 տարի առաջ այս օրերին մեր հերոս տղաները կյանքի գնով պաշտպանեցին մեր դիրքերը թշնամուց: Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսեց լայնածավալ հարձակողական գործողություններ` կիրառելով իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Ժամը 12:00-ի դրությամբ հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները: Վերջնական տվյալներով` հայկական կողմից ռազմական գործողությունների հետեւանքով զոհվել է 110 եւ վիրավորվել 121 զինծառայող եւ կամավորական:

2016 թվականի ապրիլի 2-ին Թալիշում հակառակորդի գրաված դիրքերը հետ վերցնելու գործողությունների ժամանակ հերոսաբար իր կյանքը հայրենիքին նվիրաբերեց նաեւ 27 տարին դեռ չբոլորած ՍԱՍՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ, ով հետմահու պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» I աստիճանի շքանշանով, իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով` «Մարտական ծառայության» մեդալով: Հատուկ նշանակության ջոկատի հետախույզ, գնդացրորդ 27-ամյա Սասուն Մկրտչյանը, մինչ այդ ծառայել էր խաղաղապահ զորքերում, աշխատել Վերաքննիչ դատարանում: Ողբերգական էր նաեւ այն, որ ընդամենը 5 օրից` ապրիլի 7-ին Սասունը պետք է նշանադրվեր, իսկ ամռանը` ամուսնանար: «Շատ նպատակներ ուներ Սասունս, բայց այդ պահին միայն իր ընկերների ու հայրենիքի մասին է մտածել»,- չորս տարի անց, վերհիշելով հերոս որդու կորուստը, հուզմունքը մի կերպ զսպելով, «Իրավունքի» հետ զրույցում ասաց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսի մայրը` ՆԱՐԻՆԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, հավելելով.

- Սասունը միայն ֆիզիկապես է բացակա, որովհետեւ ամեն րոպե, ամեն վայրկյան ինքը մեզ հետ է` թե՛ տանը, թե ՛դրսում, թե՛ աշխատանքի վայրում: Հեռախոսը բացում եմ՝ իր նկարն է, տուն եմ մտնում՝ իր նկարներն են, միշտ, միշտ ինքը ինձ հետ է: Իսկ այն ֆիզիկական բացը, որ թողել է, դա երբեք, երբեք չի լրանա: Ուղղակի մի քիչ փարատվում ենք, երբ մեր տղաների մասին հիշում են, գրում են, միջոցառումներ են անում: Երբ տեսնում ենք, թե մարդիկ ինչ հարգանքով, ինչ ցավով են Եռաբլուր գալիս: Այդ ամենը մեզ ներքուստ ուժ է տալիս, զգում ենք, որ մարդիկ գնահատում եւ արժեւորում են մեր տղաների թափած արյունը հայրենիքի համար:

- Տիկին Նարինե, վերջին անգամ ե՞րբ եք խոսել Ձեր որդու հետ:

- Մարտի 15-ից Արցախում էր` Թալիշի դիրքերում: Ապրիլի 1-ի երեկոյան տուն վերադարձավ: Երեկոյան 8-ի կողմերն էր, ինչպես միշտ, մեծ սիրով, ընկերներով, հարազատներով նրան դիմավորեցինք, ներկա էր նաեւ Սասունիս ապագա հարսնացուն: Բոլորս ուրախ սրտով նստեցինք հացի սեղանի շուրջ: Ամեն ինչ լավ էր, մինչեւ չարաբաստիկ ապրիլի 1-ի գիշերը: Ցավոք, դա որդուս վերջին այցն էր հայրական տուն, կարծես մի քանի ժամով եկել էր մեզ հրաժեշտ տալու, որ գնա… անվերադարձ: Որ ոչ մեկ չէր պատկերացնում, որ դա մեր որդու վերջին խոսակցությունն էր լինելու, վերջին համբույրը, վերջին հանդիպումը… Շատ-շատ դաժան են այդ օրվա հիշողությունները:

- Ինչ են պատմում ընկերները, զինակիցները, նրանք, ովքեր մինչեւ վերջին պահը մեր հերոսի կողքին էին:

- Ընկերները, որ պատմում են, թե ոնց են հասել Թալիշ ու այնտեղից բարձրացել դիրքեր, հրաշքի է նման: Ասում են՝ արկերը այնպես էին թափվում մեքենայի կողքը, դեմը, որ աննկարագրելի է: Մի կերպ, արկերի պայթյունի տակ, հասել են դիրքեր: Մինչեւ Թալիշ հասնելը մի քանի անգամ խոսել ենք Սասունի հետ, հորդորել՝ զգույշ լինի, լուրերից արդեն տեղյակ էինք, թե ինչ է կատարվում Արցախում: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը ո՛չ ես, ո՛չ ամուսինս չէինք կարողանում քնել, սպասում էինք սահմանից լուրերի: Մի պահ ինձ ահավոր վատ  զգացի, ամբողջ մարմնով ցնցվեցի: Հետո իմացա, որ մինուճար որդիս այդ նույն ժամին զոհվել է թշնամու գնդակից:Սասունիս ընկերները պատմում են, որ Թալիշի դիրքերից մեկը գրավելուց հետո Սասունիս գնդացիրը փչացել է: Հորդորել են` առաջ չգնա, բայց չի ենթարկվել: Սասունը խնդրել է զինակցին՝ վառել կրակայրիչը եւ սկսել է քանդել գնդացիրը: Այն կարգի բերելուց հետո կրկին շտապել է վերադառնալ մարտի: Ընկերներն ասում են` թուրքերն այնքան էին մոտեցել, որ Սասունս իր գնդացրով վեր է կացել ու կրակելով` առաջ գնացել, սակայն դիպուկահարի կրակից ծանր վիրավորվել է. «պտտվող» գնդակ է եղել: Ընկերներն իջեցրել են ներքեւ, սակայն Սասունի կյանքը փրկել չի հաջողվել: Դրանից հետո նրանք շարունակել են կռիվը ու երկրորդ դիրքը հետ վերցրել:Ընկերները պատմում են, որ Սասունի զոհվելուց հետո մի անտեսանելի հզոր ուժ է նրանց պատել, եւ որոշել են Սասունիս գործը կիսատ չթողնել: Արդյունքում` ժամեր անց, թեեւ տղաները ստացել էին նահանջի հրաման, բարձրացել են դիրք եւ այն հետ գրավել:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին