«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՁՈՒ ՍՊԱՍԱՐԿՈՂՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՆԱԵՎ ՇԻՆԾՈՒ ՓԱՍՏԱՐԿՆԵՐՈՎ ՎԱՐԿԱԲԵԿԵԼ ՌԴ-ԻՑ ԶԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ»

Արխիվ 16-20

Շաբաթներ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիքում` քարոզարշավի ժամանակ, հայտարարել էր, թե. «Սերժ Սարգսյանի իշխանությունը 42 միլիոն դոլար տվել, զենք է առել, էդ զենքը չի աշխատում, ընդհանրապես ոչ մի բանի պիտանի չի, ընդամենը մետաղի ջարդոն է»: Վերոնշյալ հայտարարության մասին «Իրավունքը» տեսակետ փորձեց ստանալ հայտնի ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻՑ, որն այդ ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խորհրդականն էր: Մեր զրուցակցի պնդմամբ.

- Անպատասխանատու հայտարարություն է՝ բառի բուն իմաստով: Եթե անգամ Զինված ուժերի զինանոցում կա ինչ-որ անսարք տեխնիկա, ապա, նախ` ի՞նչ կարիք կա այդ մասին խոսել հրապարակավ: Եվ հետո` դժվար չէ պարզել անսարքության պատճառն ու վեր հանել մեղավորներին, եթե այդպիսիք կան: Սոցիալական հենարանի կորուստը դրդում է վարչապետին՝ լինել էքսցենտրիկ: Հանրության դժգոհության թրենդն այսօր այլ է եւ ուղղված է վարչապետի եւ իր թիմի դեմ, եւ այդ թրենդը բեկել այլեւս անհնարին է: Ես սկզբունքորեն չեմ բացառում այս կամ այն մասնագիտացված ստորաբաժանման համար որեւէ այլ երկրի արտադրության զինատեսակ գնելը: Սակայն սպառազինությունների ձեռքբերման ռազմավարությունը փոխելը զգալի ռիսկեր է պարունակում իր մեջ, եւ, չեմ կարծում, թե այս կառավարությունը կգնա այդ քայլին: Առաջինը` ռուսական սպառազինությունն իր որակական ցուցանիշներով ոչնչով չի զիջում այլ երկրների արտադրության նույնանման սպառազինությանը, իսկ որոշ չափանիշներով՝ անգամ գերազանցում է: Երկրորդ` մենք ժամանակակից սպառազինությունը Ռուսաստանից գնում ենք զգալիորեն զեղչված, մատչելի գներով: Ռուսական կողմը գնում է այդ քայլին՝ հաշվի առնելով Հայաստանի հետ ռազմավարական դաշինքն ու Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելը: Հենց այդ մատչելիության շնորհիվ էլ հաջողվում է պահպանել ուժերի հավասարակշռությունը հակառակորդի հետ սպառազինական մրցավազքում:

– Պարոն Ջամալյան, մի շարք հայտնի զինվորականներ չեն բացառում, որ նման քայլերը միտված են ապագայում, ասենք, ՆԱՏՕ-ից զենք գնելու համար: Ի՞նչ կասեք, հնարավո՞ր է նման սցենարի իրականացում ապագայում:

– Այլ երկրներից սիստեմատիկ կերպով սպառազինություն ձեռք բերելու դեպքում հիշատակած առավելությունը չենք ունենա: Սահմանափակ ռեսուրսներով մեր երկրի համար թանկ սպառազինությունը անասելի ծանր բեռ կլինի: Եվ հետո` այդ դեպքում կառաջանան խնդիրներ՝ կապված տարբեր երկրների արտադրության սպառազինության ներդաշնակման հետ: Ի դեպ, տեղին է նշել, որ դա ադրբեջանական բանակի խոցելի կողմերից մեկն է: Համապատասխան մասնագետների պատրաստումը նույնպես լրացուցիչ ծախսեր կպահանջի: Կառաջանան խնդիրներ` ՀԱՊԿ պաշտպանական համակարգի  ինտեգրման հետ կապված: Հետեւաբար, փոխել սպառազինության ձեռքբերման տրամաբանությունը սկզբունքորեն սխալ է եւ վտանգավոր: Չեմ կարծում, թե այս իշխանությունը կգնա այդ քայլին: Եվս մեկ նկատառում. այն, որ հակառուսականության վարձու սպասարկողները (իսկ այդպիսիք մեզանում, ցավոք, քիչ չեն), կարող են նաեւ շինծու փաստարկներով վարկաբեկել Ռուսաստանից զենք ձեռք բերելը, միանգամայն հավանական է: Սակայն պետք է հաշվի առնել, որ նմանների խնդիրը մեկն է` հնարավորինս հեռացնել Հայաստանը Ռուսաստանից. ահա այդ աշխարհաքաղաքական պատվերի կատարմանն են լծված հակառուսականությունը սպասարկող վարձկանները: Ըստ այդմ, չպետք է տրվենք վարձու հակառուսականության քարոզչության մոլորեցնող ազդեցությանը:

 

«ԵԹԵ ԹՇՆԱՄԻՆ ՉՊԱՏԺՎԻ, ԱՊԱ ԿԼԿՏԻԱՆԱ»

– Պարոն Ջամալյան, օրերս թշնամին հերթական դիվերսիոն փորձն իրականացրեց հայ-ադրբեջանական սահմանին: Սա ի՞նչ մեսիջ էր:

– Հայոց պետությունների հետ պետական սահմանին լարվածություն ստեղծելը եղել ու մնում է մեզ վրա ճնշումներ բանեցնելու Բաքվի մարտավարության կարեւոր տարրերից մեկը: Այս ամենից զատ, առկա է նաեւ ներքին խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու նպատակահարմարությունը: Այսպես, 2016-ի ապրիլյան ագրեսիայի նախօրեին ադրբեջանական մանաթը կտրուկ արժեզրկվել էր, թեպետ դա, բնականաբար, ապրիլյան ագրեսիայի միակ պատճառը չէր: Հետեւաբար, պետք է իրատես լինել եւ հստակ ֆիքսել` մեր սահմանները խաղաղ չեն լինելու: Ելքը մեկն է` միայն միաժամանակյա մեծ կորուստները կարող են զսպել թշնամուն: Պետք է անհամաչափ հուժկու պատասխանով հնարավոր նվազագույնի հասցնել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը: Հակառակ դեպքում՝ այդ նախահարձակ ակտիվությունը կդառնա ամենօրյա: Եթե թշնամին չպատժվի, ապա կլկտիանա:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին