Կյանքը պետք է լցնել նպատակային գործերով, որեւէ օգտակար բան կատարել. Հոգեբան

Արխիվ 16-20

Ի՞նչ անել, որպեսզի ստեղծված իրավիճակում մարդիկ չբախվեն հոգեբանական խնդիրների, ինչպե՞ս հաղթահարել մեկուսացման շրջանը` այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է հայտնի հոգեբան ԿԱՐԻՆԵ ՆԱԼՉԱՋՅԱՆԻ հետ, ով զրույցը սկսեց լավատեսական նոտայով.

-Ստեղծված ինքնամեկուսացված վիճակն  ունի իր դրական ե՛ւ բացասական կողմերը: Դրական ազդեցություն կարող է ունենալ այն իմաստով, որ միավորման մեկնարկ դառնա պառակտված, երկփեղկված հասարակության համար, ինչը խիստ մտահոգիչ իրավիճակ է ստեղծում հասարակության հոգեկան կյանքում: Նման իրավիճակներում մարդկանց մոտ ուժեղանում են պաշտպանական ֆունկցիաները: Նրանք սկսում են գիտակցել, որ անկախ այն բանից, թե որ քաղաքական, սոցիալական կամ այլ խմբերում էլ լինեն, պետք է սթափվեն եւ հասկանան, որ բոլորս «մենք ենք»: Հասարակությունը միատարր է այս համաճարակի առջեւ, յուրաքանչյուրս հազարավոր թելերով կապված ենք միմյանց հետ, եւ հենց դա էլ նպաստում է «մենք»-ի զգացողության ուժեղացմանը: Բայց սա երկար տեւել չի կարող, սկզբնական շրջանում ադապտիվ հնարավորություններն աշխատում են, բայց հետո գալիս է մի պահ, երբ մարդիկ այլեւս չեն համբերում, թե երբ են տանից դուրս գալու, հասկանում ենք, որ կյանքը դուրս է եկել իր սովորական հունից, եւ այդպես մարդը չի կարող երկար դիմանալ: Հատկապես, երբ չկա հստակություն, թե ինչքան ժամանակ ենք ապրելու մեկուսացված: Երբ չկա մոտ ապագայի նկատմամբ վստահություն, չունենք հարցի պատասխանը, թե ինչքան պետք է դիմանանք: Անորոշությունը կամաց-կամաց մեծանում է, ինչին զուգահեռ մեծանում են նաեւ ներքին տագնապները: Եվ այդ տագնապների ահագնացումը կարող է վնասել մարդու ներաշխարհին` առաջացնելով ընկճախտ, կյանքի իմաստի կորուստ, տրամադրության անկում, անելանելիության զգացում: Այս ֆոնի վրա առաջանում են միջանձնային հարաբերությունների դժվարությունները: Ստեղծված անորոշության վիճակում կարող են կոնֆլիկտներ առաջանալ ամենահամերաշխ ընտանիքներում: Այսինքն` այս անորոշությունը ստեղծում է կոնֆլիկտագեն միջավայր: Բացի այդ, գործում է մեկ այլ հոգեբանական օրինաչափություն եւս` փոքր եւ փակ տարածություններում մարդիկ դառնում են ագրեսիվ, անհանդուրժող: Եվ սա ոչ թե նրանից է, որ իրենք վատն են կամ չեն սիրում իրար` չէ, պարզապես հոգեբանական օրինաչափություններ են սկսում գործել: Այնպես որ, պաշտպանական, ադապտատիվ մեխանիզմները երկար չեն կարող գործել, հատկապես, երբ հասկանում ենք, որ մեկուսացված վիճակին զուգահեռ առաջանում են տնտեսական խնդիրներ: Մարդկանց խնայողությունները վերջանում են, պետությունն էլ ինչ-որ փոխհատուցումներ որոշել է անել, բայց ես, ինչպես տեսնում եմ, շատ-շատ փոքր օղակ է իր մեջ ներառում: Չեմ ոււզում վատատեսություն ներշնչել մարդկանց, բայց բոլոր դեպքերում թունելի վերջում լույսը չի երեւում:

– Ինչպե՞ս հաղթահարել ստեղծված անորոշ իրավիճակը, որպեսզի հոգեբանական խնդիրների հետ հետագայում չբախվենք:

– Կյանքը պետք է լցնել նպատակային գործերով, որեւէ օգտակար բան կատարել: Օրինակ` երեխաների հետ կարելի է ավելի շատ զբաղվել, քան սովորական օրերին, երբ դա հնարավոր էր աշխատանքի գնալու եւ գալու հետ միասին: Ցավոք, այս ոչ դինամիկ կյանքը մարդուն դեգրադացնում է, եւ այդպես ապրելը դժվար է:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին