ԴԵՄ ԵՍ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ` SIGNAL ՏՈՒՐ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ՄԱՏՐԻՑԱՅԻՆ

Արխիվ 16-20

Վախից լեղաճաք քայլոները նաեւ ԱԺ ամբիոնից  հայտարարում էին, թե  միայն քչերը կկիրառեն տեխնիկական հնարավորություններ ու հնարքներ, որոնք  բացառում կամ դժվարացնում են վերահսկողությունը, իսկ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը շարունակելու է օգտվել բացառապես բջջային հեռախոսազանգերից եւ SMS-ներից: Այսինքն` սրանք հույս ունեն, որ բացարձակ մեծամասնությունը չի տարբերվի սարսափած ոչխարներից: Հետեւաբար, եկել է ժամանակը ցույց տալու, որ դա այդպես չէ, որ ՀՀ քաղաքացին  արժանապատիվ անհատ է, ով հարգում է իր իրավունքներն ու ազատությունները, իր անձնական եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը: Ուստի հիմա կներկայացնենք, թե սմարթֆոն ունեցողները ինչպես կարող են պաշտպանվել գաղտնալսումից ու նաեւ հնարավորություն չտալ ֆիքսելու, թե արդյոք զանգահարել կամ նամակ գրել են եւ ում: Սմարթֆոնի վրա հնարավոր է տեղադրել ամենատարբեր մեսենջերները, որոնցից ցանկացածը թույլ է տալիս կատարել սովորական եւ տեսազանգեր, նամակներ գրել, իրար նկարներ եւ տեսանյութեր ուղարկել, եւ այլն:

Գրեթե ԲԱՑԱՐՁԱԿ ապահովություն տվող մեսենջերներն են հանրահռչակ Signal-ը, որից օգտվում են Սնուդենը, ինչպես նաեւ «Տելեգրամը» եւ հայրենական ծագում ունեցող «Զանգին»: Այդ երեքին որեւէ կերպ միջամտել չի կարող ոչ միայն հեռախոսակապի օպերատորը, այլեւ` հատուկ ծառայությունները: Եվ այդ երեքն էլ շատ խնայողաբար են օգտագործում թանկարժեք բջջային ինտերնետը:

ՀԱՄԵՄԱՏԱԲԱՐ ապահով են նաեւ այն մեսենջերները, որոնցից օգտվում են շատերը` հիմնականում անվճար միջազգային զանգեր կատարելու համար: Խոսքը հայտնի  Վայբերի եւ Վոթսափի մասին է, գումարած նաեւ ձայնի նորմալ որակ ապահովող Ֆեյսբուքի մեսենջերը: Եվ, իհարկե, կա նաեւ հնագույնը` Սկայպը: Այս բոլորի ընդհանուր թերությունն  այն է, որ եթե օպերատորի մոտ ստեղծվի ձեր SIM քարտի դուբլիկատը, ապա կարող են եւ հասանելիություն ստանալ ձեր զանգերի մատյանին, նամակներին ու փոխանցած ֆայլերին: Բացի այդ, վերը հիշատակված մեսենջերները տիրապետող արտերկրյա կորպորացիաները կարող են նաեւ մասամբ բավարարել պետության հարցումները, ինչպես առանձին անհատների, այնպես էլ օրենքով սահմանված զանգվածի վերաբերյալ: Բացի այդ, այս մեսենջերները թեեւ շատ տարածված են, սակայն  նրանք ավելի շատ բջջային  ինտերնետ են «խժռում», քան վերը հիշատակված բացարձակ հուսալիները: Կան, իհարկե, եւ այլ բազմապիսի մեսենջերներ, որոնք այդքան էլ տարածված չեն, դրանք նույնպես կարող են օգտագործվել, բնականաբար, նաեւ նախօրոք համացանցում կարդալով դրանց անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունը:

Ինչ վերաբերում է տեղորոշվելուց խուսափելու օրինական միջոցներին եւ եղանակներին, ապա ինչպես կասեր պարոն Ծառուկյանը` այդ մասին  հաջորդ դասին:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին