ՊՈՂՈՍՆԵՐԸ` ՃԱԳԱՐՆԵՐԻ ՈՒ ԾՈՎԱԽՈԶՈՒԿՆԵՐԻ ԴԵՐՈՒՄ

Արխիվ 16-20

Նիկոլն ու իր կառավարությունը, կարծես թե, փորձարկումներ են անում հայ ժողովրդի վրա: Մեկ անհիմն եւ ապօրինի մտցնում են արտակարգ դրություն, որը ինչպես ցույց է տալիս փորձը, որեւէ կերպ չսահմանափակեց վարակի տարածումը, սակայն Նիկոլի համար լուծեց երկու կարեւորագույն հարց` նախ հետաձգեց իր հիմար հանրաքվեն, որի տակից Նիկոլը ոչ մի կերպ դուրս չէր գալու եւ երկրորդ` սահմանափակեց ԶԼՄ-ների ազատությունը, ցույցերի անցկացման հնարավորությունը եւ այլն:

Ձեռի հետ էլ Նիկոլը փորձարկում է, թե ինչպես իր ժողովրդին կարող է շաբաթներով պահել չորս պատի արանքում: Ընդ որում, եթե այլ երկրների ղեկավարները իրենց քաղաքացիներին հազար ու մի զեղչ, զիջում ու աջակցություն են ցուցաբերում, ապա նիկոլիստները փորձարկումը շարունակում են նաեւ այն առումով, որ պրակտիկապես ոչ մի աջակցություն չեն ցուցաբերում իրենց իսկ կողմից եկամուտից զրկված քաղաքացիներին: Ընդ որում, այդ քաղաքացիների մեծ մասը հենց նրանք են, ովքեր երկու տարի առաջ իրենց ճղում էին, որ Նիկոլին ու իր սորոսական շրջապատին բերեն նստեցնեն բարձր պաշտոններին ու ապահովեն բարձր աշխատավարձերով, աստղաբաշխական պարգեւատրումներով եւ աշխարհով մեկ պետության հաշվին ֆռֆռալու հնարավորություններով: Սակայն փորձարկումները հավանաբար համարվեցին հաջողված, եւ Նիկոլն էլ ավելի է խստացնում էքսպերեմենտի պայմանները: Այժմ նա որոշել է հետեւել բոլորի հեռախոսազանգերին, տեղաշարժերին, եւ անգամ ցինիզմը հասել էր այնտեղ, թե կորոնավիրուսից մահացած մարդկանց պետք չէ դիահերձել: Այսինքն` այսուհետ ցանկացած մահացածին կարելի է հայտարարել կորոնավիրուսից մահացած եւ արագ թաքցնել բոլոր հետքերը: Այդպիսի տոտալիտար համակարգի մասին երազում էին աշխարհի բոլոր հիստերիկ ու մոլագար դիկտատորները: Սակայն անգամ Հիտլերի մտքով այսքանը չէր անցնում: Մի խոսքով, Նիկոլը որոշել է ժողովրդին անասունի նման փակել տներում եւ անգամ կեր չտալ: Տեղաշարժվելու դեպքում վերահսկել, զանգերի դեպքում վերահսկել, մեռնելու դեպքում անունը դնել կորոնավիրուս ու արագ հողը լցնել վրան: Այդ ամենին զուգահեռ, մամուլին չի կարելի գրել, քաղաքական ուժերին բողոքել, հասարակությանը ցույցեր անել: Սակայն անգամ Նիկոլի խայտառակ առողջապահության նախարարը ինքն է խոստովանում, որ այս բոլոր միջոցառումները զրո նշականկություն ունեն վիրուսի դեմ պայքարելու գործում: Իսկ Նիկոլի կառավարության 8 փաթեթները աջակցություն են ոչ թե կատաստրոֆայի եզրին հայտնված ժողովրդին, այլ` բանկերին ու Նիկոլի շրջապատին: Գոնե մինչեւ հիմա որեւէ մի շարքային քաղաքացի այդ փաթեթներից չի օգտվել: Իրականում վիրուսի դեմ պայքարելու համար պետք էր տեղորոշել ընդամենը երկու հոգու տեղաշարժերը` Նիկոլի ու իր առողջապահության նախարարի` Արսենի, որպեսզի նրանք այն պահին, երբ պետք էր զբաղվել առողջապահական համակարգի մոբիլիզացմամբ եւ վիրուսի կանխարգելմամբ, չվազվզեին տնետուն` գիրք բաժանելու, կամ փողոցներում ու մետրոյում թռուցիկներ ցրելու, կամ գյուղերում Մարտի 8-ին ծաղիկներ նվիրելու, կամ էլ մարզերում հիստերիկ միտինգներ անելու համար: Այս երկուսին պետք էր վերահսկել` անգամ արգելել կաբինետից դուրս գալ, որպեսզի սրանք կատարեին իրենց ուղիղ պարտականությունները: Այդ դեպքում մի ամբողջ երկիր չէին տանի կործանման այն ճանապարհով, որով հիմա տանում են: Այս տխուր իրականության մեջ կա նաեւ մեկ դրական երանգ` պողոսիկները, ովքեր երկու տարի առաջ գալստուկով մարդ տեսնելիս պատրաստ էին պատառ-պատառ անել նրան, բարձրագույն կրթությունը համարվում էր բացասական կողմ, ալեխառն մազերը կոռուպցիային մասնակից լինելու միանշանակ ապացույց, իսկ մասնագիտական փորձառությունը կենսագրության մեջ սեւ բիծ, սկսում են կամաց-կամաց հասկանալ, որ անփորձ, պոռոտախոս, անգրագետ, պոպուլիստ եւ հիստերիկ դեղնակտուցները երկիրը արագորեն վարի են տալիս, եւ գրագիտությունն ու փորձառությունը, այդ թվում` կենսափորձը, իսկապես անհրաժեշտ հատկանիշներ են` երկրի կառավարմանը մասնակից լինելու համար: Դե ինչ, չկա չարիք` առանց բարիք: Պարզապես այդ ճշմարտությունը հասկանալու համար Հայաստանը հերթական անգամ հետ շպրտվեց զարգացման ուղիներից:

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին