«ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ ՍԱՀՄԱՆԵԼ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՇԵՄ»
Արխիվ 16-20Խմբագրություն է դիմել քաղաքացի Հովհաննես Գյոզալյանը` խնդրելով պարետին հասցնել իր առաջարկությունը, թե ինչպես համախմբված դուրս գալ այս իրավիճակից: Քաղաքացին ասում է, թե բռունցք դառնալը եւ կորոնավիրուսին միասնական դիմակայելը պետք է լինի ոչ թե դատարկ խոսք, այլ` կոնկրետ գործողություն: Նա առաջարկում է, որ պետական պաշտոնյաները ոչ միայն զրկվեն իրենց սիրելի ամենամսյա պարգեւատրումներից, այլ նաեւ գերբարձր աշխատավարձերից: Քաղաքացին առաջարկում է սահմանել պետական պաշտոնյայի առավելագույն աշխատավարձ 300 հազար դրամի չափով եւ նվազեցնել այդ սահմանագծին բոլոր նրանց աշխատավարձերը` սկսած վարչապետից, ով ստանում է դրանից ավելին: Խնայված գումարները քաղաքացին առաջարկում է ուղղել ներկայիս գնաճի պայմաններում արժեզրկված, նպաստների ու թոշակների ինդեքսավորմանը, ինչը թույլ կտա առանց այդ էլ աղքատության մեջ տառապող մարդկանց գոնե մի փոքր շունչ քաշեն:

