ԵՐԿՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՍ ԱՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՎ Է ՄՏՑՎԵԼ
Արխիվ 16-20Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ գաղտնալսումները պայմանավորված են բացառապես երկում առկա համաճարակային իրավիճակով: Որտեղի՞ց պարոն նախարարին նման տեղեկատվություն, որ երկրում համաճարակ է, այն դեպքում, երբ տեւական ժամանակ է, ինչ Առողջապահության նախարարությունից փորձում ենք վերը նշված հարցով պաշտոնական պարզաբանում ստանալ, բայց այդպես էլ չի հաջողվում: Մեր հարցին ի պատասխան` Արդարադատության նախարարության լրատվական բաժնից մեզ միայն պատասխանեցին.
– Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, երկրում արտակարգ դրությունը եւս այդ հիմքով է հայտարարվել, այսքանը կարող ենք ասել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

