Պետությունը պատասխանատվությունը գցում է գործատուի վրա՞
Արխիվ 16-20Այսօր` ապրիլի 3-ին, ժամը 16:00-ին կառավարության մամուլի կենտրոնում տեղի ունեցավ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանի մամուլի ասուլիսը: Iravunk.com-ը բանախոսին ուղղեց հետևյալ հարցը.
Եթե պետության կողմից իրականացվող որոշ գործողությունների պատճառով դադարեցվում են ձեռնարկությունների աշխատանքները եւ աշխատակիցներն անցնում են չվճարվող արձակուրդի, ի՞նչ կարգով է տրվելու նրանց կենսաապահովման համար փոխհատուցում, կամ աջակցություն:
Բանախոսը մեր հարցին անդրադարձավ հետևյալ կերպ.
Այս հարցին մենք նախորդ անգամ անդրադարձել ենք: Կառավարությունը նախաձեռնել է մի քանի աջակցության միջոցներ, այդ թվում աշխատավարձի փոխհատուցում: Գործող օրենսդրությամբ այս ամենը որպես պարապուրդ դիտարկելը, և գործատուից պահանջելը, ցավոք սրտի դեռ չկա, և ինչպես գիտենք այդ մասով քաղաքականություն մշակողը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է, որը ևս նախաձեռնել էր օրենսդրական փոփոխություն: Այն դեպքերում, երբ մենք ուղեցույցների խախտումներ ենք դիտարկում, կապված աշխատանքային գործունեության դադարեցման հետ, այսինքն՝ եթե կա պահանջ,որ գործատուն պետք է դադարեցնի ուղեցույցով սահմանված պահանջները, և նոր աշխատի, ապա այն կարող է դիտարկվել, որպես գործատուի մեղքը, այլ ոչ թե արտակարգ իրավիճակներից ելնելով որպես հարկադրված պարապուրդ, նաև գործատուի համար:
Հայկ Գևորգյան

