Ոչնչացնում են ամեն ինչ ու դեռ մի բան էլ ոչնչացողներից փող են պահանջում
Արխիվ 16-20Ցնցող միտք հնչեցրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Ըստ նրա` արտակարգ դրությունը հարկային պարտավորություններից չի ազատում այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք ունեն այդպիսիք: Նա հիշեցրեց, որ հարկերի վճարման մասով որեւէ հետաձգում չի նախատեսվում:
Ւ՞նչ է ստացվում. պետությունը ընկերությունենրին թույլ չի տալիս աշխատել, իսկ նրանք, ովքեր դեռ թույլտվություն ունեն, բազում խնդիրների առաջ են, այդ թվում, տրանսպորտի բացակայության պատճառով աշխատողները չեն կարող աշխատավայր հասնել: Արդյունքում, գործնականում բոլորը զրկվել են եկամտից, ու ահա նույն պետությունը պահանջում է` չստացած եկամուտներից հարկեր վճարել: Ինչպե՞ս, որտեղի՞ց. պետությունը դրա ձեւն էլ է գտել` պետական օգնության անվան տակ վարկեր վերցրեք ու հարկեր վճարեք:
Իհարկե, նման աբսուրդ վիճակ միայն նիկոլյան Հայաստանում կարող է լինել. ոչնչացնում են ամեն ինչ ու դեռ մի բան էլ ոչնչացողներից փող են պահանջում: Սակայն պատասխան տալու ժամանակն էլ կգա:

