Խնդրում եմ մի բան գնեք սոված չմնանք
Արխիվ 16-20Մեր երկրում արդեն երկրորդ շաբաթն է կաթվածահար է եղել ոչ միայն տնտեսությունը, այլ դրան զուգահեռ անհատ ձեռներեցների, մանր ու միջին տնտեսվարողների վիճակը: Լինի արտակարգ իրավիճակ, թե ոչ, նկատելի է, որ մեզ մոտ առավել խոցելի են հենց այս սուբյեկտները, իսկ հիմա առավել եւս: Փակվել են բոլոր տնտեսական, հագուստի, գրենական պիտույքների եւ նմանատիպ խանութները ողջ հանրապետությունում: Փակվել են Երեւան տանող բոլոր ճանապարհները, տրանսպորտ գոյություն չունի եւ միայն տաքսիներն ու անձնական մեքենաներ ունեցողներն են կարողանում շատ թե քիչ տեղաշարժվել: Լսելով պետության խոստումները հասկանում էս, որ կան շատ սոցիալակն խմբեր, որոնք այդպես էլ խոցելի կմնան անգամ այս իրավիճակում: Ասվում է՝ կտրվեն փոխհատուցումներ, բայց երբ, ինչ պայմաններով, որքան հասկանալի չէ: Երեկվանից համացանցում հայտնվեցին տեսանյութեր, որտեղ տեսնում ենք, թե ինչպես են քաղաքացիները արդեն բարձրաձայնում սոված մնալու, փող չաշխատելու, տարրական բաներից հետ մնալու հանգամանքների մասին:
Այսօր, տողերիս հեղինակն անձամբ ականատես եղավ մի իրավիճակի, որը պարզապես շոկ առաջացրեց: Ինչպես օրինապաշտ քաղաքացի տանը նստաշ հանկարծ լսեցի դռան զանգը: Տարօրինակ էր, բայց բնականաբար այս օրերին հյուր չես սպասում, սակայն բացելով դուռը իմ առջեւ տեսա մի երիտասարդի, ում ձեռքին անկողնային պարագաներ էին ցելոֆանոպատ, ով սկսեց խնդրել, որ ընտիր ապրանք է առաջարկում. ՚՚խնդրում եմ. լավ ապրանք եմ առաջարկում, որակով Վերսաչի ֆիրմայի, խանութը փակա, անգամ հաց չենք կարողանում գնել՚՚: Ստիպված էինք մերժել, քանի որ թե առաջարկած ապրանքը մեզ հարկավոր չէր, թե այն, որ զարմանքից չգիտեի ինչ ասել: Երիտասարդը ստիպված էր հարեւանների դռներին էլ մոտենար:
Եվ ինչքան կշարունակվի այս իրավիճակը պարզ չէ, սակայն սրանք այն փաստերն են, որի մասին ՀՀ վարչապետը պարտավոր է իմանալու, որ մեր երկրում օրավարձով աշխատողներ եւ ապրողներ կան, ովքեր այս պահին գտնվում են ծայրահեղ վիճակներում:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

