«ՈՎ՝ ՍԻՐՈՒՆ, ՍԻՐՈՒՆ». ՄԵԼԱՁԵՆ ԵՐԳՈՒՄ Է, ՌԴ ՎԱՐՉԱՊԵՏԸ՝ ՊԱՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արխիվ 16-20Օտար երկրներում, պարզվում է, իշխանական էլիտան ավելի շատ է գնահատում հայկական բարձրարժեք էստրադան, քան Հայաստանում, որտեղ իշխանությունների շրջանում ավելի պոպուլյար է դարձել, օրինակ, «Հրագը»։ Մեր ձեռքի տակ է հայտնվել մի տեսանյութ, որտեղ ինչ-որ մի հավաքույթի ժամանակ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը տիկնոջ հետ պարում է հայկական ամենահայտնի ռոմանսներից մեկի՝ «Ով՝ սիրուն, սիրուն» երգի ներքո:
Կատարողն էլ վրացի հանրահայտ երգիչ Վալերի Մելաձեն է: Փաստորեն, ռուսներն այնպես են գնահատում հայկական երգարվեստը, որ իրենց երեկույթներին նախընտրում են զվարճանալ հենց հայկական ռոմանսների ներքո:

