Իշխանության ներկայացուցիչների մամուլի ասուլիսներին անտեսվել են մոտ մեկ տասնյակ լրատվականների հարցերը. «Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում չսահմանափակել խոսքի ազատությունը

Արխիվ 16-20

Կորոնավիրուսով պայմանավորված՝ լրագրողներն իշխանության ներկայացուցիչների մամուլի ասուլիսներին իրենց հարցերն առցանց են ուղարկում։ Ըստ սահմանված կանոնների՝ այդ հարցերը պետք է հնչեցվեն, սակայն ունենք իրավիճակ, երբ լրատվականների հարցերն անտեսվում են։ Իրենց ուղարկած հարցերն անտեսելու մասին բարձրաձայնել են Lurer.com, hraparak.am, AntiFake.am, Analitik.am, Goris Today, Slaq.am, News լրատվականները և լրագրող Փայլակ Ֆահրադյանը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հայտնում է, որ Փայլակ Ֆահրադյանն առցանց տարբերակով հարց է ուղարկել Զարուհի Բաթոյանին. «Տիկին Բաթոյան պատրաստվո՞ւմ եք Ձեր մեկ ամսվա աշխատավարձն ու պարգևավճարն ուղղել կորոնավիրուսի կանխարգելմանը»։ Հարցն այդպես էլ չի ընթերցվել, որից հետո լրագրողն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Քանի որ Զարուհի Բաթոյանի խոսնակը չընթերցեց այս հարցը, հրապարակայնացնում եմ: Խոսնակն ո՞վ է, որ որոշի որ հարցը ընթերցի, որը՝ ոչ»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը իշխանությունների նման գործելաոճը համարում է անընդունելի և կոչ է անում չսահմանափակել խոսքի ազատությունը, չտարբերակել լրատվամիջոցներին յուրայինների ու ոչ յուրայինների. «Հույս ենք հայտնում, որ խոսնակներն ավելի անաչառ կլինեն ու կհնչեցնեն բոլորի հարցերը։
Նման գործելաոճը նվազեցնում է Արտակարգ դրության արդյունավետությունը և լրագրողները ստիպված են լինելու ներկայանալ ասուլիսներին, որպեսզի իրենց հարցերը չանտեսվեն և միայն իշխանահաճո հարցեր չհնչեն»։

Հիշեցնենք, որ նախօրեին Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կրկին անդրադարձել էր այս թեմային և ահազանգել էր, որ պարետատունը շարունակում է յուրայինների և օտարների բաժանել լրատվամիջոցներին՝ անտեսելով լրատվամիջոցների բարձրացրած բազմաթիվ հարցերը:

   

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին