ՌԴ-ՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԵԼ Է 5,1 ՄԻԼԻԱՐԴ ՌՈՒԲԼԻ
Արխիվ 16-20Ռուսաստանի կառավարությունը 5,11 միլիարդ ռուբլի է հատկացրել այն բուժաշխատողների համար, ովքեր պայքարում են կորոնավիրուսային ինֆեկցիայի դեմ։ Այս մասին հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետի պաշտոնական կայքը։
Նշենք, որ այս տարվա մարտին, ռուսական կառավարությունը հաստատել էր 10,2 միլիարդ ռուբլու հատկացումը բուժաշխատողներին, ովքեր օգնություն են ցուցաբերում կորոնավիրուսով հիվանդ եւ ռիսկային խմբերում գտնվող քաղաքացիներին։

