30 տարի առաջ այս օրը` 1990 թվականի ապրիլի 2-ին, հռչակվեց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը՝ որպես ռազմաքաղաքական կառույց. Սամվել Նիկոյան

Արխիվ 16-20

Երեսուն տարի առաջ այս օրը` 1990 թվականի ապրիլի 2-ին, հռչակվեց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը՝ որպես ռազմաքաղաքական կառույց։ 
Այն ռազմական էր, քանի որ Արցախյան ազատամարտի սկզբում կազմավորված «Անկախության Բանակ» ռազմաքաղաքական միավորումը կազմակերպական հենք հանդիսացավ ՀՀԿ-ի ձևավորման և հիմնադրման համար եւ քաղաքական էր, քանի որ 1967 – 1987 թթ ընդհատակում գործող Ազգային Միացյալ Կուսակցության մի շարք անդամներ ձևավորեցին նորաստեղծ Հանրապետական կուսակցության գաղափարաքաղաքական հենքը։ 
Մի կողմից Արցախյան ճակատում Հանրապետական կուսակցությունը մասնակիցն էր ազգային ազատագրական պայքարի՝ իրականացնոլով իր գաղափարախոսական հայրենատիրության գաղափարը, մյուս կողմից ակտիվ պայքար էր մղում Հայաստանի անկախացման համար։ 
Քաջ գիտակցելով, որ անկախ պետականություն ունեցող ժողովուրդներն են ի վիճակի լուծել իրենց ազգային հիմնախնդիրները և, որ Ղարաբաղյան պատերազմում կամավորական ջոկատներն ի վիճակի չեն լինելու ինքնուրույն լուծելու մեր ազգի առջև ծառացած խնդիրները, կուսակցությունն իր ներդրումն ունեցավ կամավորական ջոկատների համակարգող խորհրդի ստեղծմանը՝ նպաստելով հայոց պետական Ազգային Բանակի ձևավորմանը, որից հետո հայտարարեց իր ապառազմականազման մասին՝ զբաղվելով միայն քաղաքական գործունեությամբ։ 
Հանրապետականն իր ձևավորմամբ ոչ միայն լուծում էր մեր ժողովրդի առջև ծառացած ազգային ազատագրական և անկախության՝ հանրության մոտ ստեղծված պահանջը, այլև նրա ղեկավար մասը դեռևս 60-ական թվականներից հանձն էր առել անկախ պետություն ունենալու և հայրենատիրության վեհ գաղափարներ հասարակությանը մատուցելու պատասխանատվությունը։
ՀՀԿ-ն երբեք չի եղել անձի կուսակցություն, այն եղել է քաղաքական ճանապարհ անցած մարդկանց գաղափարական միավորման արդյունք։ Տարբեր ժամանակներում Հանրապետական կուսակցության ղեկավարած լիդերները՝ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանը, ՀՀ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, սպարապետ Վազգեն Սարգսյանը և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մեր նորանկախ պետության արժանի զավակներից են։
ՀՀԿ-ն, որպես ՀՀ նորանկախ պետության առաջին կուսակցություն, ունենալով երեք տասնամյակների պատմություն, գիտակցելով իր հզոր անցյալը, Արցախյան ազատամարտի եւ անկախ պետականության իր ներդրումները, պետականաշիության դժվար, տանջալից, միևնուն ժամանակ արդյունավետ փորձը, ի վիճակի է խորը վերլուծություններ կատարել և վստահաբար նայել ապագային և շարունակել մնալ Հայաստանի քաղաքական դաշտում իբրև նպատակ, գաղափարախոսություն և կենսագրություն ունեցող ազդեցիկ քաղաքական ուժ։
Քսան տարի առաջ մեր կուսակցությունն անվանեցին Պատերազմի կուսակցություն։ Մի գուցե դա այդպես էր, քանի որ Հանրապետական կուսակցությունը քաջ գիտակցում էր, որ որևէ ժողովրդի դեռևս չի հաջողվել պատերազմից փախչելով խաղաղություն գտնել։ Այդ իսկ պատճառով այն միշտ եղել է, կա ու կլինի Հայոց բանակի կողքին։ Այս օրերին երբ մեր ժողովուրդը անդրադառնում է ապրիլյան պատերազմի իրադարձություններին, մենք գնահատում ենք դա, որպես մեր ժողովրդի հաղթանակ, քանի որ ադրբեջանական բանակը չկարողացավ իր առջև դրած հիմնական ռազմական եւ քաղաքական խնդիրները լուծել, մինչդեռ Հայկական Բանակն ապացուցեց, որ ինքը միայնակ կարող է լուծել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության խնդիրները և Ադրբեջանին պարտադրել մուրալ խաղաղություն 
Այս օրերին, երբ մեր ժողովրդի առջեւ կանգնած է մեկ այլ փորձություն՝ համաճարակ, Հանրապետական կուսակցությունը կոչ է արել և կոչ է անում բոլոր կուսակից ընկերներին և ժողովրդին ցուցաբերել զսպվածություն, օրինապաշտություն և համախմբվածություն, որպեսզի համատեղ ուժերով կարողանանք հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած այս փորձությունը։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին