Գագիկ Շամշյանի ինքնազգացողությունը վատացել է. նա հիվանդանոցում է
Արխիվ 16-20Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հիվանդանոցում է։ Նրա ինքնազգացողությունը մի քանի օր առաջ վատացել է: Տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Newmedia.am-ը կապվեց Էրեբունի Բ/Կ-ի մամուլի պատասխանատու Շուշան Հունանյանի հետ: Նա ասաց, որ Գագիկ Շամշյանը երկու օր է գտնվում է Բ/Կ-ում: Գանգատվել է սուր գլխացավերից, այժմ հետազոտման և բուժման փուլում է, վիճակը նորմալ է, որևէ լուրջ խնդիր չի հայտնաբերվել:
Newmedia.am-ը զրուցեց նաև Գագիկ Շամշյանի հետ: Մեր գործընկերը թույլ էր, սակայն ասաց, որ բժիշկներն անում են հնարավորը` առողջական խնդիրը հայտնաբերելու և համապատասխան օգնություն ցուցաբերելու համար:
Գագիկ Շամշյանը կորոնավիրուսի երկու թեստ է հանձնել: Երկուսի պատասխանն էլ բացասական է եղել:
Բժիշկները նրա ինքնազգացողության վատանալը բացատրում են վերջին շրջանի գերլարված աշխատանքային գրաֆիկով:
Լուսանկարը` hayeli.am-ի:

