«Ռոման» ևս մեկ առաջարկ է կատարել Մխիթարյանի համար
Արխիվ 16-20«Ռոման» շարունակում է բանակցությունները «Արսենալի» հետ Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը ձևակերպելու համար։
Լոնդոնյան ակումբը մերժել էր հռոմեական թիմի առաջարկը ֆինանսական պատճառով։ Gazetta dello Sport-ի տեղեկություններով՝ հիմա «գայլերը» ցանկանում են ևս մեկ մրցաշրջանով վարձակալել Մխիթարյանին ու այս անգամ կետ ներառել պայմանագրում՝ ֆուտբոլիստի պարտադիր ձեռքբերման մասին։
Ըստ շշուկների՝ «Ռոման» պատրաստ է 15 մլն. եվրո վճարել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի դիմաց, իսկ «Արսենալը» պահանջում է 20 մլն. եվրո։
Հայ կիսապաշտպանի պայմանագիրը անգլիական ակումբի հետ սպառվում է 2021 թվականի ամռանը

