Լեւոն Արոնյանը Արիանեի մահից հետո կմասանակցի՞ Մագնուս Կարլսենի մրցաշարին
Արխիվ 16-20Նորվեգացի գրոսմայստեր, աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը շախմատային առցանց սուպերմրցաշար է կազմակերպել, որին կմասնակցեն աշխարհի 8 ուժեղագույն շախմատիստները՝ հաղորդում է Chess24-ը։
Սա կլինի շախմատային առաջին նման կարգի մրցաշարը, որ կանցկացվի առցանց։ Մրցանակային ֆոնդը կկազմի 250 հազար դոլար։
Մրցաշարը կմեկնարկի ապրիլի 18-ին և ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Chess24 կայքում։
«Սա պատմական պահ է շախմատի համար»,- NRK-ն փոխանցում է Կառլսենի խոսքը։
Չնայած նրան, որ դեռևս հրապարակված չէ մասնակիցների անվանացուցակը, նախնական անվանացուցակում է նաև Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը։
Համաձայն ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի՝ մրցաշարին կմասնակցեն Մագնուս Կառլսենը, Ֆաբիանո Կարուանան, Լիժեն Դինը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ալեքսանդր Գրիշչուկը, Լևոն Արոնյանն ու Ուեսլի Սոն։

