Մխիթարյանը` «Մանչեսթեր Յունայթեդի» վատագույն տրանսֆերների ցանկում
Արխիվ 16-20Daily Mirror-ը հրապարակել է «Մանչեսթեր Յունայթեդի»՝ սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո իրականացրած 10 վատագույն տրանսֆերների ցանկը, որում հայտնվել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Պարբերականը գրում է, որ Ֆերգյուսոնի հեռանալուց հետո անցել է 7 տարի, այդ ընթացքում իրականացվել է 32 տրանսֆեր, որոնցից շատերը եղել են ձախողված գործարքներ, շատ ֆուտբոլիստներ էլ չեն արդարացրել իրենց սպասելիքները:
«Յունայթեդի» վատագույն 10 տրանսֆերների ցանկն ունի հետևյալ տեսքը՝
- Ալեքսիս Սանչես – 2018
- Անխել դի Մարիա – 2014
- Բաստիան Շվայնշտայգեր – 2015
- Ռադամել Ֆալկաո – 2014
- Մորգան Շնայդերլին – 2015
- Մատեո Դարմիան – 2015
- Վիկտոր Վալդես – 2014
- Հենրիխ Մխիթարյան – 2016
- Գիլերմո Վարելա – 2013
- Տիմոտի Ֆոսու-Մենսահ – 2014
Պարբերականը կազմել է նաև լավագույն տրանսֆերների հնգյակը՝
- Բրունո Ֆերնանդեշ – 2020
- Խուան Մատա – 2014
- Զլատան Իբրահիմովիչ – 2016
- Աարոն Վան-Բիսակա – 2019
- Հարի Մագուայր – 2020

