«Նորք» ինֆեկցիոնում կորոնավիրուսից 78-ամյա պացիենտ է մահացել․ մահացողը ՀՀ քաղաքացի չէ․ ԱՆ խոսնակ
Արխիվ 16-20ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։
78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ»։

