Փա՛ռք ձեզ, տղե՛րք... Մենք, ձեր գործը կիսատ չենք թողնի. ԶՈՒ սպա, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
Արխիվ 16-20Այսօր, երբ մեր ժողովրդի հոգին ու սիրտը քնեց ու արթնացավ Եռաբլուրում, երբ, մեր թևերը, որոնք մինչ այդ արծվի պես գրկում էին Հայոց երկնակամարը, բացվեցին առ Աստված ՝ աղոթքի ու շարականի ձոն հղելու այն տղերքին, որոնք ապացուցեցին, որ իրե՛նք են տերը այս երկրի, այս հողի, այս լուսաբացի...
Հայ զինվորը ևս մեկ անգամ հաղթեց մահին, ևս մեկ անգամ, ապացուցեց աշխարհին, որ հայը, հայու գենը միակն է աշխարհում, որ կարող է հանուն իր տան, իր մոր, իր մի թիզ հողի, իր մարմնով, իր հզոր ոգով, խեղդել մահը, խեղդել ու թաղել հայ Մամիկների ոտքերի տակ...
Փա՛ռք ձեզ, տղե՛րք...
Մենք, ձեր գործը կիսատ չենք թողնի...
Գրում Է ԶՈՒ սպա, փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը

