Առաջարկում եմ սահմանել առավելագույն աշխատավարձի շեմ
Արխիվ 16-20Խմբագրություն է դիմել քաղաքացի Հովհաննես Գյոզալյանը, խնդրելով պարետին հասցնել իր առաջարկությունը , թե ինչպես համախմբված դուրս գալ այս իրավիճակից: Քաղաքացին ասում է, թե բռունցք է դառնալը եւ միասնական կորոնավիրուսին դիմակայելը պետք է լինի ոչ թե դատարկ խոսք, այլ կոնկրետ գործողություն: Նա առաջարկում է, որ պետական պաշտոնյաները ոչ միայն զրկվեն իրենց սիրելի ամենամսյա պարգեւատրումներից, այլ նաեւ գերբարձր աշխատավարձներից: Քաղաքացին առաջարկում է սահմանել պետական պաշտոնյայի առավելագույն աշխատավարձ 300 հազար դրամ չափով եւ նվազեցնել այդ սահմանագծին բոլոր նրանց աշխատավարձները սկսած վարչապետից, ով ստանում է դրանից ավելին: Խնայված գումարները քաղաքացին առաջարկում է ուղղել ներկայիս գնաճի պայմաններում արժեզրկված, նպաստների ու թոշակների ինդեքսավորմանը, ինչը թույլ կտա առանց այդ էլ աղքատության մեջ տառապող մարդկանց գոնե մի փոքր շունչ քաշեն:

