Հետընտրական ծեծուջարդ Արցախում
Արխիվ 16-20Եվ այսպես, ընտրական լարվածությունն Արցախում վերածվեց հետընտրական ծեծուջարդի։ Այն, որ Բաքվից հավեսով նայում են այս վիճակին, դժվար չէ կռահել։ Դժվար չէ կռահել նաեւ, թե ովքեր ու ինչու այս վիճակին հասցրեցին Արցախը։ Միայն մեկ բան է մնում անհասկանալի․ լավ, այսքանից հետո շարքային արցախցիները մի՞թե վերջապես չեն համախմբվում գոնե այն բանի շուրջ, որ այս մեծ խաղին ու զոհասեղանին իրենց կյանքերն է դրված։

