ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20ГОВОРЯТ, ЦАРЬ-ТО НЕНАСТОЯЩИЙ (ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՆԻԿՈԼԻ ԵՎ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԻԿՈԼԻ ՏԵՍԱԿԵՏՆԵՐԻ ՀԱԿԱԴԱՐՁ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մոսֆիլմից հայտնում են, որ սկսել են նկարահանել «Никол Воваевич меняет профессию» նոր թրիլլերը:
ԲԱՐՔԵՐԻ ԱՆԿՈՒՄ
Առաջ ալկոգոլիկներն էին, հիմա` ալկոգելիկները:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ԱԱԾ-ից հայտնում են, որ միշտ էլ գաղտնալսել են, ուղղակի այս օրենքով արդեն էլ չեն գաղտնալսելու, այլ ափաշքարա բոլորին լսելու են:
ԱՍՊԵՏԱԿԱՆ ՌԱՓՍՈԴԻԱ (ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱՆՉԵԼՈՒ ԾԱՆՈՒՑԱԳՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Ողջույն գեներալ Խաչատուրովին,
Ալֆոնս Անդոն Ձեզ խոնարհ խնդրում է գալ…
ՇԱՏ ԽՈՐԱՑԱՆ
Էպիդեմիայի սկզբում մարդկանց թոքերն էին լսում, իսկ հիմա` հեռախոսները:
ԴԱՍԱԿԱՆ («ԱՄՈՒՍԻՆՆԵՐԸ ՊԻՏԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԱՔՍԻՆԵՐ ՆՍՏԵՆ` ԱՎԵԼԻ ԱՊԱՀՈՎ Է» ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ինչպես ուռին ու բարդին, ամեն մեկն իրա դարդին...
ԱՆՈՒՂՂԵԼԻ ՇՄԱՅՍԸ
Ըստ Առաքել Մովսիսյանի` գլխավոր դատախազությունը շատ քաղաքավարի եւ օրենքի տառին համապատասխան նորից սկսել է տղայիս քրգործի քննությունը:

