«ԱԶԴՎՈՒՄ ԷՐ, ԵՐԲ ՀԱՅ ՄԱՐԴԻԿ ՄԻՄՅԱՆՑ ԴԵՄ ԷԻՆ ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ»

Արխիվ 16-20

Այսօր մեծ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ կդառնար 90 տարեկան: 1930 թվականից սկսած ապրիլի 1-ը` Ծիծաղի ու հումորի օրը, Աբրահամյանների ընտանիքում կրկնակի տոնի է վերածվել: «Իրավունքի» հետ զրույցում դերասանի դուստրը` դերասանուհի ԹԱՄԱՐ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, մտովի տարիների հեռուն գնալով, պատմեց, որ ապրիլի 1-ը իրենց տանը միշտ վերածվել է աստղային երեկոյի:

«Այդ օրը պարտադիր մեր տանն էին լինում արվեստի աշխարհի մարդիկ: Եթե Արմեն Ջիգարխանյանը Հայաստանում էր լինում, անպայման պիտի հորս ծնունդին ներկա լիներ, որովհետեւ շատ մտերիմ էին: Ֆրունզե Դովլաթյանը, որին` չգիտեմ «Սարոյան եղբայրներից», թե իրենց մտերմությունից, ինձ հորեղբայր եմ համարում: Նաեւ Արմեն Խոստիկյանն էր գալիս, մի խոսքով` ամեն մեկն իր հերթին մի բան կասեր, ու ծիծաղից կթուլանային: Այդ ամենն անպայման ուղեկցվում էր երգով ու պարով: Այդ ավանդույթը մեր տանը մինչեւ այսօր էլ շարունակվում է»,- ասաց Թ. Աբրահամյանը, հստակեցրեց, որ պարզապես, հիմա գործող անձինք են փոխվել` հոր ընկերների փոխարեն հավաքվում են որդիների` դերասաններ Խորեն եւ Արսեն Լեւոնյանների հայտնի ընկերներն ու մտերիմները:

 

«ՀԱՅՐՍ ՀՈՒՄՈՐ ԷՐ ԱՆՈՒՄ ԼՈՒՐՋ ԴԵՄՔՈՎ»

«Սովորաբար ապրիլի 1-ին նա մեզ հասցնում էր խաբել ոչ թե դաժանորեն, ինչպես հիմա են անում, այլ շատ համով ու թեթեւ ստով: Ես էլ միամիտ հավատում էի ու անմիջապես արձագանքում. «Վա՜յ, պապա...»: Բայց հետո անմիջապես ծիծաղում էր, ու հասկանում էի, որ ապրիլմեկյան կատակ էր: Նրա ամեն օրն անցնում էր հումորով: Վայրկենական կարողանում էր տեղում իմպրովիզացիա անել, երբ սեղան էինք նստում, պատառաքաղ-դանակով զգուշությամբ էի ուտում, որովհետեւ զգում էի` նայում է ու հանկարծ կարող է կատակել: Նա երբեք չէր ծաղրի մարդուն: Մի անգամ միասին շուկա գնացինք, նա մնաց մեքենայի մեջ` ես գնացի առեւտրի: Այդ ընթացքում, ոչ այդքան տարիքից, որքան տանջանքից ծերացած մի մարդ մոտենում է հորս. «Վա՜յ, Խորիկ ջան, էս ո՞նց ես ծերացել, մեծացել»: Հայրս էլ մի հայացք ուներ, որ հումոր էր անում լուրջ դեմքով, բայց ծիծաղն աչքերից թափվում էր: Ակնոցի հետեւից նման հայացքով նայում է այդ մարդուն ու ասում` հա, ախպեր ջան, բայց դու շատ լավ ես պահպանվել... Տղաներս մի օր բարկացրել էին, հայրս զանգեց, ասացի, որ նրանք ինձ չեն լսում, ասաց` լավ, հիմա կգամ: Երբ եկավ, ես սենյակից դուրս եկա: Հետո տղաս` Խորենը, պատմում է. «Վախից տեղս չորացել էի, երկար նայեց, ասաց` մոտ արի: Մի քիչ գնացի, ասաց` էլի արի: Կարծեցի, թե կապտակի: Ասաց` չէ, չէ, մի քիչ էլ արի ու, մոտենալով ականջիս, ասաց. «Խաղաքարտերը բեր, մի հատ «բլոտ» խաղանք...»: Ծիծաղելի է, բայց դա իր մեջ դաստիարակչական բան ուներ»,- կարոտախտի գիրկն ընկնելով` պատմեց դերասանուհին ու հավելեց. «Երբ արտասահմանում տանում են հյուրասիրության` ձուկ են ուտում, հետո հայրս խմորեղեն է ուզում, ասում են, որ ձկից հետո ո՞նց է խմորեղեն ուտում, պատասխանում է` Քաջ Նազարից հետո կարող եմ Կարիոլա խաղալ, ձկից հետո չե՞մ կարող խմորեղեն ուտել: Կոկորդի վիրահատությունից հետո չէր կարող խոսել ու դիմացինի հարցերին պատասխանում էր գրելով: Այդ օրը Ֆրունզե Դովլաթյանին թղթի վրա մի բան գրեց, մեկ էլ Ֆրունզն ակնոցը դրեց, գրիչը վերցրեց ու գրավոր պատասխանեց հորս` պահի տակ կարծելով, որ ինքն էլ չի կարող խոսել»:

 

«ԵԹԵ ՈՂՋ ԼԻՆԵՐ, ՇԱՏ ԲԱՆԵՐԻՆ ԴԵՄ ԿԼԻՆԵՐ»

Դստեր խոսքով` հայրը երբեք քաղաքականությամբ չի զբաղվել, բայց, ըստ նրա. «Ազդվում էր, երբ հայ մարդիկ միմյանց դեմ էին դուրս գալիս: Շատ հայրենասեր էր. իր անզուգական լինելու պատճառներից մեկը իր հայ լինելն էր: Վերջին հարցազրույցներից մեկում ասաց. «Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը լավ է ապրելու: Մենք հին քրիստոնյա ազգ ենք ու դրանով էլ միշտ պահել ենք մեզ ու բարոյականությունը»: Ճիշտ է, հիմա շատ բաներ են փոխվել, բայց նա այսպիսի կոչ արեց. «Հավատացե՛ք, լավ է լինելու, Հայաստանը ծաղկելու է...»: Այսօր  մշակույթում էլ իհարկե շատ բան է փոխվել, նա եթե ողջ լիներ, շատ բաներին դեմ կլիներ, որովհետեւ իր արվեստն ուրիշ արվեստ էր` ռեալիստական: Օրինակ` այնքան արդիական է, որ հարյուր տարի էլ անցնի իր Կորիոլանը, «Սարոյան եղբայրները» մարդիկ հաճույքով կնայեն: Նա ժամանակի շունչը, տարիների հեռուն տեսնում էր, կեղծ արվեստ չկար, նա այն էր, ինչ ժամանակն է պահանջում»:

«Ի ՍԵՐ ԱՍՏԾՈ, ԱՅԴՔԱՆ ՄԻ ԽՈՍԵՔ ՍԵՌԻ ՈՒ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ»

«Վերջերս մեքենայում ռադիոն էի միացրել, ինչ-որ բժշկական կազմակերպության ծառայություններն են թվարկում, որ կարող են բուժել մի շարք հիվանդություններ, ինչպես նաեւ` աղջիկների ամոթխածությունը... Ի սեր Աստծո, էդ մի բուժեք եւ էդքան մի խոսեք սեռի ու սեքսի մասին, հանգիստ թողեք մարդկանց, թե չէ տպավորություն է ստեղծվում, թե մեր պապերն ու նրանց պապերը չգիտեին, թե ինչպես են երեխաներն առաջանում: Բա ո՞նց էին տասներկու երեխա ունենում: Հիմա սովորեցնում են, սովորեցնում... Թե ինչ են սովորեցնում, չեմ հասկանում, բայց ընտանիքներում երեխաների թիվը երկուսից չի անցնում...»:

 

«ՃՇՄԱՐՏԱՆՄԱՆ ՍՈՒՏՆ ԱՅՍՕՐ ՇԱՏ Է»

«Մի օրենք կա, որ չպետք է խախտել` ճշմարտությունը. եթե ճիշտ չէ, ոչինչ չի օգնի, չի փրկի: Չկա ավելի պիղծ բան, քան ճշմարտանման սուտը: Իսկ ճշմարտանման սուտն այսօր շատ է: Բացարձակ ճշմարտությունն այն կլինի, երբ արվեստը ծառայի ու բացահայտի ճիշտը: Ժողովուրդը մի դաժան խոսք ունի` դերասանություն մի արա: Խոսքը վատ դերասանության մասին է, լավի մասին չեն ասում` դերասանություն: Իսկ լավը, վստահ եմ, կգա, որովհետեւ առանց մեծ թատրոնի, կյանք գոյություն չունի: Խորապես ներողություն խնդրելով` մի խոստովանություն անեմ. միայն մի տեղ կա` որ սպանեն, սուտ չեմ ասի` թատրոնն է: Թատրոնն ամեն ինչ է` մեկ դաժան ու սոսկալի, մեկ` տոն: Ես հաջողություններ ունեցել եմ, անհաջողություններ` ինչքան ասես, բայց երբեք թատրոնը ինձ չի թողել: Բայց գիտես, ես բեմում կռիվ եմ տալիս, բեմից դուրս կռիվ եմ տալիս: Կռիվ պետք է տալ, բայց առյուծի պես: Գիտե՞ս, առյուծին չեն սիրում ոչ թե նրա համար, որ կենդանիների արքան է, այլ որովհետեւ չի մլավում...»:

«ԻՍԿ ՀԻՄԱ ԲՈԼՈՐԸ ՎԱՐՊԵՏ ԵՆ»

«Հայերի մեջ ընդունված սովորություն կար` վարպետի ձեռքը համբուրում էին, եւ վարպետը կարող էր լինել կոշկակար, պատշար, իր գործը լավ իմացող մարդ: Թատրոնում երբ ասում էին  վարպետ, պարզ է, որ խոսքը Փափազյանի մասին է: Նույնիսկ Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշյանը, Ջանիբեկյանը, Ավետ Ավետիսյանը վարպետ չէին: Եվ ինքը չէր ասել` ինձ կասեք վարպետ: Նա իսկապես վարպետ էր: Ֆրունզիկը նոր էր եկել թատրոն: Մենք միանգամից ընկերացանք: Ես, Սոսը եւ Ֆրունզը իրար կատակով ասում էինք` վարպետ: Փափազյանն անցնում էր միջանցքով: Էդ ժամանակ նա վաթսունն անց էր: Փափազի միջանցքով անցնելն արդեն ներկայացում էր... Էդքան սիրուն մարդ չեմ տեսել: Ես տարիներով նայել եմ նրա ձեռքերին: Այնպես ստացվեց, որ միջանցքում դեմ դիմաց դուրս եկանք: Ասացի` բարեւ, վարպետ, պատասխանեց` բարեւ, մանչս, ու ուսս թփթփացրեց` ինչպես կանեին երեւի ձի առնելիս... Նա սիրում էր, որ ես պինդ եմ: Ամերիկյան կինոդերասաններն առանց սպորտի գոյություն չունեն: Իսկ թատրոնում, հատկապես հայ թատրոնում, մի տեսակ կար` բերանով խաղացող դերասաններ... Մի խոսքով, միջանցքի դուռը բացվեց, Ֆրունզիկը ներս մտավ... Ֆրունզիկը էնպիսի շնորհք ուներ, որ միանգամից երկու ներկայացում էր խաղում: Հենց կուլիսներում աշխատողները հավաքվեցին, ուրեմն տեսարանը լավն է, որ նայում են: Ֆրունզիկը հանդիսատեսի համար ուրիշ բան էր խաղում, նրանց համար` առանձին: Դա ընդհանրապես անհնարին է, բայց նա անում էր... Մի խոսքով, Ֆրունզիկը ներս մտավ ու ասաց` վարպետ, Փափազը, թե.

- Ասա, ի՞նչ է...

- Քեզ հետ չեմ, Խորիկի հետ եմ...

Պետք էր տեսնել Փափազի դեմքը: Ի պատիվ նրա` ասեմ, որ գնահատեց Ֆրունզի հումորը, ծիծաղեց: Իսկ հիմա բոլորը վարպետ են: Մեր մասնագիտությունը հեշտացել է, կամ հեշտացրել են: Դա ահավոր ծանր մասնագիտություն է: Շեքսպիրի ցանկացած գործ խաղալու համար ֆիզիկական մեծ ուժ է պահանջվում...»:

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին