ԿՈՃԱՊՂԵՂԻ ԳԵՐԹԱՆԿԱՑՈՒՄԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ Է
Արխիվ 16-20Վերջին մի քանի օրվա ընթացքում կոճապղպեղի գնի կտրուկ բարձրացման մասին սկսեցին ահազանգել քաղաքացիները: Մասնավորապես, կոճապղպեղի 1 կգ-ի արժեքը «Նոր Զովք» սուպերմարկետում 19 500 դրամ է: Երբ օրինակ սովորական օրերին այդ գինը տատանվում էր` ամենաշատը 3-4 հազարի սահմաններում: Ի՞նչ է մտածում այս ուղղությամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, փորձեցինք հետաքրքրվել ՏՄՊՊՀ լրատվական բաժնից, որտեղից մեզ տեղեկացրին.
- Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հարցումներ է կատարում համապատասխան գերատեսչություններին եւ տնտեսվարողներին՝ հանրապետությունում կոճապղպեղի ներմուծողների տվյալները տրամադրելու վերաբերյալ` Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հնարավոր խախտումները բացահայտելու նպատակով: Արդյունքների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

