ՀԻՄԱ ՀԱՄԱՃԱՐԱԿ ԿԱ՞, ԹԵ՝ ՉԿԱ. ԱՆ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՀԱՄԱՌՈՐԵՆ ԼՌԵԼ
Արխիվ 16-20Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից արտակարգ դրություն սահմանելուց շատ չանցած փորձել էինք պարզել, թե ո՞ր դեպքում են երկրում հայտարարում համաճարակ, կորոնավիրուսով պայմանավորված երկրում պաշտոնապես համաճարակ հայտարարվա՞ծ է, թե՝ ոչ: Երկու հարցերի` օրենքով սահմանված ու ամեն մի ողջամիտ ժամկետը վաղուց է ավարտվել, բայց ոչ պաշտոնական, ոչ բանավոր պատասխան մեզ ստանալ չենք ստանում: Նախարարի խոսնակի հետ կապվել մեզ չի հաջողվում: Փորձեցինք մեկ անգամ եւս կապվել կառավարության լրատվական ծառայություն՝ հետաքրքրվելու համար՝ արդյոք վերջիններս իրավասու չե՞ն իրենց նախարարությանը պարտադրել, որ սահմանված ժամկետներում պատասխանեն լրատվամիջոցների հարցին: Մեզ պատասխանեցին, որ տեղյակ կպահեն եւս մեկ անգամ, բայց, այնուամենայնիվ, մեր հարցին հստակ չպատասխանելով` ուղղորդեցին էլի Առողջապահության նախարարություն: Իսկ այնտեղ՝ ինչպես միշտ: Հիշեցնենք, որ մենք նախօրեին եւս նույնաբովանդակ հարցում` ստորագրված, կնիքված, ուղարկել ենք, բայց ոչ մի արձագանք` ոչ նախորդից, ոչ նորից:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

