ԻՆՉ ԵՆ ԽԱՂԱՐԿՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱՆՎԱՆ ՏԱԿ

Արխիվ 16-20

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայտարարությունն այն մասին, որ կորոնավիրուսը չի փոխանցվում օդով, այլ միայն կաթիլային ճանապարհով, նաեւ Հայաստանի հետ կապված է ուշագրավ մտքեր առաջ քաշում:

Այսպես, ԱՀԿ-ն այդ հայտարարությամբ տեղեկացնում է, որ վարակի տարածման առումով կորոնավիրուսն էապես զիջում է օդակաթիլային եղանակով տարածվող վիրուսներից: Ըստ ԱՀԿ-ի, վարակումը տեղի է ունենում մարդու օրգանիզմ փոքր կաթիլների թափանցման ճանապարհով, որոնք արտադրվում են հիվանդ մարդու փռշտոցի կամ հազի հետեւանքով, եւ այն դեպքում, երբ «վարակակիրը» եւ «զոհը» գտնվում են իրարից առնվազն 1 մետր հեռավորության վրա: Այն պարզ պատճառով, որ, ԱՀԿ-ի մասնագետների պնդմամբ, կաթիլները, որոնք պարունակում է կորոնավիրուսը, շատ ծանր են եւ երկար չեն մնում օդում եւ մակերեսների վրա: Հետեւաբար, եթե անգամ անցնեք այն վայրով, որտեղով մինչ այդ անցել է հիվանդ մարդը, վարակվելու շանսը գրեթե զրոյական է:

 

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԸ «ԽՈԶԻ ԳՐԻՊԻՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՉԷ

Ինչ է սա նշանակում: Ամեն մի բժիշկ էլ կհաստատի, որ առնվազն վարակի տարածման առումով կաթիլային տարածում ունեցող կորոնավիրուսը նկատելիորեն զիջում է օդակաթիլային տարածում ունեցող այլ վիրուսներին, օրինակ տարաբնույթ գրիպներին, որով տարիներ առաջ սիրում էին սարսափահար անել աշխարհին: Ամենավտանգավորը, պարզ է, հենց օդակաթիլային տարածում ունեցող վիրուսներն են, քանի որ բավական է վիրուսակիրի հետ գտնվես նույն տարածքում, կամ որտեղ վիրուսակիրը եղել է մի որոշ ժամանակ առաջ, որ օդի մեջ պահպանվող վիրուսից գրեթե երաշխավորված կերպով վարակվես (օրինակ` գրիպը): Իսկ ահա կաթիլային տարբերակով տարածվող վիրուսներով վարակվելու համար պետք է գտնվես վիրուսակրի հարեւանությամբ, երբ նա փռշտա: Կամ, եթե դիպչես այն մակերեւույթին, որի վրա է հայտնվել վիրուսը՝ վիրուսակրի փռշտոցից հետո, սակայն այս դեպքում նաեւ ձեռքով պետք է դիպչես դեմքիդ, որ վիրուսն օրգանիզմ թափանցի: Սակայն կարող է կաթիլային տարածում ունեցող վիրուսն օրգանիզմի համար ավելի վտանգավոր լինել, քան օդակաթիլային տարածում ունեցողը: Այս մասին ԱՀԿ-ն դեռ տեղեկատվություն չունի, դրանից կարելի է ընդհանրական տպավորություն ստանալ որոշ տվյալների համադրումով: Մեկ օրինակ բերենք. 2016թ.-ին, երբ Հայաստանում H1N1-ն (խոզի գրիպ) էր տարածվում, փետրվարի սկզբներին այն ժամանակվա առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նման թվեր ներկայացրեց. «Մահվան 19 դեպք է գրանցվել... Այս պահին ունենք մոտ 570 հիվանդ սուր շնչառական վիրուսով եւ մոտ 300 հիվանդ՝ թոքաբորբով»: Վարակը սկսել էր ակտիվորեն տարածվել նախորդող դեկտեմբերի վերջերից, մինչեւ փետրվար հիվանդանոցում հայտնվածների մի մեծ մասն արդեն ապաքինվել էր, ընդ որում, հիվանդանոցում էին հայտնվում միայն համեմատաբար ծանր հիվանդները: Այսինքն, ներկայացվածն ամենեւին էլ ամբողջական պատկերը չէ: Սակայն մեկ ցուցանիշ էական է. այդ պահին հիվանդանոցներում գտնվող մոտ 870 հիվանդներից 300-ը թոքաբորբ էր տանում: Իսկ ահա ներկայումս Հայաստանում ամցած մեկ ամսում ունեցել ենք կորոնավիրուսի մոտ 532 հաստատված դեպք, իսկ երեկվա դրությամբ 499 մարդ բուժման մեջ էր: Նրանցից 90-ն ուներ թոքաբորբ: Բացի այդ, 2016թ. հունվարին ունեցած մահվան 16 դեպքի (3 մահվան դեպքը 2015թ. դեկտեմբերին էր) դիմաց այս հունվարին ունեցել ենք 3 դեպք: Վերջապես, ներկայումս հիվանդներից 424-ը ոչ միայն ջերմություն, այլ նաեւ սիմպտոմներ չունի: Այն դեպքում, երբ 2016թ. հունվարին ոչ միայն ջերմություն ու սիմպտոմներ չունեցողները, այլ անգամ հիվանդությունը համեմատաբար թեթեւ տանողներն անգամ հիվանդանոցներ չէին դիմում, եւ Մուրադյանի ներկայացրած վիճակագրության մեջ անգամ ներառված չէին: 

 

ՆԻԿՈԼԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՊՈՊՈՒԼԻԶՄԻ ՀԵՂԵՂԸ

Այսինքն, հիվանդության բարդության առումով եւս կորոնավիրուսը, համենայնդեպս ներկայացված պատկերից ելնելով, նկատելիորեն, եթե ոչ` էապես զիջում է H1N1-ին: Բայց փոխարենը, հազիվ երեք-չորս տասնյակ վարակվածության դեպքի պարագայում Հայաստանում արտակարգ դրություն մտցվեց: Երեկվա իր հերթական շոու-ելույթով Նիկոլը փորձում էր հերթական անգամ «պողոսաց դասին» համոզել. «Մենք էս ամենը հո չե՞ք անում, որ քաղաքական նպատակներով, քաղաքական ինչ-որ նկրտումներ կամ նպատակներ ունենալով...», ու պոպուլիզմի հեղեղն ուղղեց «բացատրելուն», որ ցանկանում են մարդկանց գաղտնալսել՝ կորոնավիրուսի դեմն առնելու համար: Բայց նաեւ օտարերկրյա մամուլին մեջբերելով, պարզ ակնարկելով, թե շատերս ենք վարակվելու կորոնավիրուսով, եթե ոչ բոլորս: Բա որ բոլորս էլ վարակվելու ենք, էլ ո՞րն էր ձեր այս արտակարգ դրության եւ դրա ուժեղացված ռեժիմների իմաստը: Նիկոլը հիմա էլ այլ բացատրություն է մոգոնել. «Որ պրոցեսը լինի առավելագույն կառավարելի, եւ այնպես չլինի, որ հիվանդների թիվն այնքան շատանա, որ մեր առողջապահական համակարգը կաթվածահար լինի, եւ այլ երկրների նման ստիպված լինենք փողոցներում, ծառերի տակ մահճակալներ դնել»: Ու տեսնես այդ որտե՞ղ է «փողոցներում, ծառերի տակ մահճակալներ» տեսել: Կամ ինչո՞ւ է այդ օրինակը բերում, երբ կարող էր հանգիստ հարեւան Վրաստանի օրինակը ներկայացնել, որտեղ թեեւ վարակը Հայաստանից շուտ հասավ, սակայն դեռ 100 վարակված էլ չունեն եւ լիարժեք վերահսկում են իրավիճակը: Ընդ որում, ունենալով անհամեմատ ավելի շատ ելք-մուտքի ուղիներ, բնակչություն ու մինչեւ իսկ Հայաստանի համար տրանզիտային միջանցք հանդիսանալով: Էլ չասած, որ տնտեսությունն էլ կործանման դուռը չեն հասցրել: Ուրեմն, քաղաքական շահ չունի՞ Նիկոլը. կարելի է թվարկել մի ամբողջական ցանկ, թե կոնկրետ ինչ ահռելի քաղաքական օգուտներ է նա ստացել այս ամենից: Էլ չասած, որ  ու դեռ հարց է, թե դեպի ուր են հոսում կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված առնվազն 300 միլիոն դոլարի կարգի պետական փողերը: Իսկ եթե իրոք բուն խնդիրը կորոնավիրուսի դեմ պայքարելը լիներ, ապա դրա համար բավական էր կիրառել մասնավորապես H1N1-ի դեմ պայքարի 2016թ. փորձը, որի արդյունքում ե՛ւ այդ իրավիճակը հաղթահարվեց, ե՛ւ տնտեսությունը չոչնչացավ: Ու եթե դա թողած, գնացին մի ճանապարհով, որը Հայաստանն առնվազն տարածաշրջանային կտրվածքով վատթարագույն վիճակում է դրել, ապա դա երկու հիմնական վարկած կարող է ունենալ: Կա՛մ, որ մեր իշխանությունները շատ ավելի ապաշնորհ են, քան մինչ այս պատկերացնում էինք, կա՛մ որ սրա տակ ինչ-որ խաղ է դրված, որը երկիրը տանում է կործանման:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին