ԻՆՉՈ՞Ւ ԱՐՁԱԳԱՆՔ ՉԿԱ ՀԱՊԿ-ԻՑ

Արխիվ 16-20

Արցախի նախագահական ընտրությունների նախօրեին` Ադրբեջանի կողմից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին սրելու փորձեր կատարվեցին, ինչի հետեւանքով մարտի 30-ին վիրավորում էր ստացել Տավուշի մարզի Ոսկեւան համայնքի 14-ամյա բնակիչը: Միեւնույն ժամանակ, նույն հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխելու ընթացքում վիրավորվել էր ՀՀ ԶՈՒ երկու զինծառայող: Բայց, արի ու տես, որ այդ մասին լռում է ՀՀ անվտանգության երաշխավոր ՀԱՊԿ-ը, մինչդեռ հայաստանյան ներկայիս իշխանությունները պնդում էին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո` դեռ մի բան էլ լավացել է մեր երկրի դիրքերն այս կառույցում: Թե ինչո՞ւ չեղավ ՀԱՊԿ-ից որեւէ արձագանք, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ ՏԱԹԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՑ:

Ինչ վերաբերում է դիվերսիոն ներթափանցման փորձին եւ Ադրբեջանի վերջին գործողություններին, ապա պետք է նշեմ, որ անգամ այս բարդ իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը համաճարակի դեմ է պայքարում ու համաշխարհային մասշտաբով հնչում են կոչեր` հրադադար պահպանելու, խաղաղության, Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հավատարիմ մնալ իր բավականին ապամարդկային գործելաոճին: Անդրադառնալով միջազգային արձագանքներին` վստահ եմ, որ Արտգործնախարարությունը, վերջին դեպքերի հետ կապված, համապատասխան գործընկերների հետ արդեն կապի մեջ է: Չգիտեմ, թե ինչ տեսքով կլինեն արձագանքները, բայց վստահ եմ, որ դիվերսիոն ներթափանցման փորձից բխող մեր գործողությունները հաստատ չեն ուշանա:

– ՀԱՊԿ-ից, այնուամենայնիվ, որեւէ արձագանք ակնկալո՞ւմ եք:

– Այս պահի դրությամբ դժվարանում եմ նշել, բայց կարծում եմ` ընդհանուր առմամբ, հաշվի առնելով նաեւ, որ միջադեպը տեղի է ունեցել ՀՀ սահմանին եւ միջազգային մեր գործընկերային կապերը, կարող են լինել նաեւ արձագանքներ այդ ուղղությամբ: Ըստ իս, այս ամենը պետք է տեղավորել նաեւ միջազգային ընդհանուր ընթացող զարգացումների համատեքստում եւ միայն մեկ ուղղությամբ չաշխատել:

– Այս ամենը կարո՞ղ էր պայմանավորված լինել Արցախում տեղի ունեցող նախագահական ընտրությունների հետ:

– Կդժվարանամ նշել, թե ինչ դրդապատճառներ են ընկած Բաքվի գործելաոճի հիմքում: Կարող են լինել ներքին պատճառներ` նավթի գների անկում, կորոնավիրուսի հետ կապված իրավիճակ, կարող են լինել նաեւ կապված Արցախում կայանալիք համապետական ընտրությունների հետ: Ուղղակի, այս փուլում կարող է դիտարկվել այդ տեսանկյունից, այլապես ադրբեջանական գործելաոճին բոլորս ենք ծանոթ, որոնք հիմա ավելի ընդգծված կերպով են ցույց տալիս իրենց որդեգրած քաղաքականությունը:

– Ի՞նչ սպասումներ ունեիք Արցախի նախագահական ընտրություններից, եւ արդյոք նա, ով ընտրվեց, որեւէ ազդեցություն կարո՞ղ է ունենալ արցախյան հակամարտության կարգավորման հետագա գործընթացի վրա:

– Արցախում ազատ, արդար, ժողովրդավար ընտրությունների կայացումը եւ անցկացումն իսկապես շատ կարեւոր է` նաեւ հենց մեր արցախցի հայրենակիցների հետագա կյանքի բարելավման եւ ապագա գործընթացների հետ կապված: Ինչ վերաբերում է նրան, թե ով կընտրվի եւ ինչ ազդեցություն կունենա, իհարկե, կարեւոր է այնքանով, որքանով շարունակում ենք պնդել, որ Արցախը պետք է որպես լիարժեք կողմ ներգրաված լինի բանակցային սեղանին: Եվ, այո, այդ մարդը պետք է ազատ, արդար ընտրության միջոցով ընտրված լինելով` արտահայտի արցախցիների կամքը եւ ձայնը բանակցային սեղանին:

– Ո՞վ էր Ձեր նախապատվելի թեկնածուն Արցախի նախագահական ընտրություններում:

– Անկեղծ ասած, զերծ կմնամ դրա հետ կապված մեկնաբանությունից:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին