Ջավախքն ապակայունացնելն անթույլատրելի է. Վահագն Չախալյան

Արխիվ 16-20

Մինչ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի դեմ` Ջավախքում քաղաքական խմորները շարունակվում են նախկին հունով` այս անգամ խիստ վտանգավոր: Մարտի 26-ին տեղի ունեցածն իսկական թրիլլեր է հիշեցնում. ըստ տեղեկությունների` Ախալքալաքի նախկին ոստիկանապետ, Վրաստանի խորհրդարանի «Ազգային շարժում» կուսակցությունից ընտրված նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը բառացի վիրավորանք է հասցրել Վրաստանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն` 12-րդ դասարանի աշակերտ Արմեն Մկոյանի հասցեին: Այս հարցի շուրջ նույն օրը Սամվել Պետրոսյանի որդին` Գիորգի Պետրոսյանն իր համախոհների հետ գնում է հաշիվ պարզելու Հենզել Մկոյանի որդու` Կարապետ Մկոյանի հետ, որն ուղեկցելիս է լինում հորեղբոր որդուն: Միջադեպը հասունանում է Գիորգի Պետրոսյանին պատկանող սրճարանի եւ պատգամավոր Մկոյանի տան մոտակայքում, որին խառնվում է նաեւ պատգամավոր Հենզել Մկոյանը` փորձելով կողմերին հաշտեցնել: Բայց դեպքի վայր է ժամանում նաեւ Սամվել Պետրոսյանը եւ հրազեն ատրճանակն ուղղում Հենզել Մկոյանի ուղղությամբ: Նա երեք անգամ կրակ է արձակում, Մկոյանը թաքնվում է, այնուհետեւ ինքնապաշտպանության անցնում: Եվ վերջում ժամանում են ոստիկանները: Այս մասին «Իրավունքը» պարզեց ջավախքահայ քաղաքական-հասարակական գործիչ, «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԻ տեսակետը:

– Հիմա, երբ Արցախում նախագահական ընտրություններ են, Հայաստանում` արտակարգ դրություն, նույն Վրաստանում էլ լայն օրեր չեն, այս ընթացքում Ջավախքում իրավիճակ լարելուն, միանշանակ, բացասական եմ վերաբերվում: Միջադեպի մանրամասներին ծանոթ չեմ, միայն գիտեմ, որ վեճ է տեղի ունեցել երիտասարդների միջեւ:

– Այդուհանդերձ, տեղի ունեցածը պետք է դիտարկել միջանձնային վեճի համատեքստո՞ւմ, թե՞ այստեղ կարող են լինել քաղաքական խարդավանքներ, որին հաջորդել է միջադեպը:

– Մի քանի ժամանակ առաջ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն էր այցելել Ջավախք, իսկ թե միջադեպը ինչքանով կապ ունի նրա այցելության հետ կամ ընդհանրապես` կապված է, թե` ոչ, չգիտեմ: Ամեն դեպքում, օգտվելով առիթից, զսպվածության կոչ եմ անում կողմերին: Այս պահին Ջավախքն ապակայունացնելն անթույլատրելի է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին