Պատրիկ Դևեջյանի հուղարկավորության արարողությունը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով
Արխիվ 16-20Ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանի հարազատները հայտարարել են, որ ստեղծված իրավիճակից ելնելով՝ մտադիր են չեղարկել նրա հուղարկավորության բազմամարդ արարողությունը:
Դևեջյանի դին կամփոփվի Անտոնի քաղաքի մոտակայքում գտնվող գերեզմանոցում:
Քաղաքական գործչի ընկերները, հարազատները նրան վերջին հրաժեշտը կտան Ֆրանսիայի Սեն-Կրուա հայկական եկեղեցում, որտեղ ի հիշատակ Դևեջյանի՝ պատարագ կմատուցվի:

