«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության նախնական դիտարկումները՝ Արցախում տեղի ունեցած ընտրությունների մասին

Արխիվ 16-20

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը և «Իրավական կրթություն» կազմակերպությունը իրականացրել են 2020 թվականի մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած համապետական ընտրությունների դիտարկումը: Դիտորդական առաքելությանը ներգրաված էին 140 դիտորդներ, որոնք վերահսկել են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցող նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների քվերակության ընթացքը Արցախի Հանրապետության 100 տեղամասերում։
Դիտորդական առաքելության ընթացքում մեր դիտորդների կողմից արձանագրվել են հիմնականում հետյալ խախտումները`
• Գրեթե բոլոր տեղամասերում եղել են մարդկանց կուտակումներ, որոնք պայմանավորված էին ընտրողների մասնակցության բարձր թվի հետ
• Մի շարք տեղամասերում արձանագրվել են քվերակողների կողմից իրենց քվաթերթիկի լուսանկարահանման դեպքեր: Ավելին եղել են դեպքեր, երբ ընտրողները փորձ են կատարել իրականացնել հրապարակային քվերակություն: Այս առումով պետք է նշել, որ շատ դեպքերում ընտրողները տեղյակ չեն եղել, որ լուսանկարահանման կամ այլ ձևով քվեարկության գաղտնիության խախտումը հակաիրավական արարք է:
• Գրեթե բոլոր ընտրատարածքներում գրանցվել է քվեախցիկում երկու հոգով քվեարկելու դեպքեր, որոնք, սակայն, եղել են ընտանիքի անդամների կամ հարազատների կողմից ընտրողին օգնելու, ոչ թե ընտրությունը վերահսկելու նպատակով: Ընտրության վերահսկման մեկ դեպք է արձանագրվել
• Մի շարք դեպքերում ընտրատեղամասերի կահավորվածությունը, մասնավորապես քվախցիկի տեղադրությունը եղել է այնպիսին, որ վտանգել է ընտրողների քվեարկության գաղտնիությունը: Մեր դիտորդների միջամտությունից հետո հանձնաժողովը քայլեր է ձեռնարկել քվեախցիկի տեղադրությունը փոփոխելու և գաղտնիության ապահովման համար:
• Դիտարկած ընտրատեղամասերից 3-ում քվեատուփերը եղել են չկնքված, սակայն դիտորդների կողմից խնդրի բարձրաձայնումից հետո պնդիրը շտկվել է
• Դիտարկված ընտրատեղամասերից երեքում արձանագրվել են դեպքեր, երբ քվեարկության սենյակում ներկա են գտնվել պատգամավորության թեկնածուները: Ավելին` մի շարք ընտրատեղամասերից ահազանգեր ենք ստացել, որ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը փորձում է միջամտել նաև դիտորդների աշխատանքին։ Հարկ է նշել, որ Արթուր Օսիպյանը թիվ 1/5 ընտրական տեղամասում փորձել է խոչընդոտել մեր դիտորդական առաքելության աշխատանքներին ևս` սպառնալիքներ հնչեցնելով դիտորդական առաքելության ղեկավարի հասցեին: Այս կապակցությամբ ցանկանում ենք նշել, որ ներկայացվել է հաղորդում հանցագործության վերաբերյալ, և հարուցվել է քրեական գործ։ Որոշ խախտումների մասին եւս ներկայացնելու ենք հաղորդում հանցագործության մասին։

Ամփոփելով անհրաժեշտ է նշել, որ չնայած արձանագրված խախտումներին` դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Ընտրությունների ընթացքը հիմնականում եղել է խաղաղ, կազմակերպված, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան` ապահովելով ընտրությունների թափանցիկությունը և մրցակցային բնույթը:
Միևնույն ժամանակ ցանկանում ենք տեղեկացնել, որ մեր կազմակերպությունը առաջիկայում հանդես կգա Արցախի Հանրապետության համապետական ընտրությունների դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ կներկայանա լայնածավալ զեկույցով:

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին