Այս ամբողջ գործիքակազմը կարող է օգտագործվել մարդկանց տոտալ վերահսկելու համար. Գեւորգ Գորգիսյան

Արխիվ 16-20

Ազգային ժողովում երեկ երկրորդ ընթերցմամբ չընդունվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը, որով կառավարությունը մտադիր էր երկիրը վերածել էլեկտրոնային համակենտրոնացման ճամբարի ու գաղտնալսել ամենքին: Ընդդիմությունն այս հարցում միասնական էր, իսկ իշխանությունը չկարողացավ ապահովել անհրաժեշտ ձայները: Բայց արի ու տես, որ իշխանությունը հետ չկանգնեց դրանից ու գաղտագողի երեկոյան` ժամը 17:00-ին կրկին նույն նախագիծը բերեց խորհրդարան: Ընդ որում` ընդդիմությունն այդ մասին իմացավ ընդամենը նիստի սկսվելուց րոպեներ առաջ, որոշները` նույնիսկ նիստի արդեն իսկ սկսվելուց հետո: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆԻ հետ:

«ՈՐԵՎԷ ԿԵՐՊ ՉԻ ԱՐԴԱՐԱՑՆՈՒՄ ՆՊԱՏԱԿՆ ԱՅՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ»

– Պարոն Գորգիսյան, տպավորություն է, որ կառավարությունն իր ջանքները ներդրել է ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, այլ մարդկանց անհատական տվյալները հավաքագրելու ու գաղտնալսումներն օրինականացնելու համար: Ի՞նչ կասեք երեկ երկու անգամ տարած-հետբերած նախագծի, եւ այն «զոռով» անցկացնելու մասին:

– Նախ ասեմ, որ երեկ ժամը` 17:04-ին ինձ է զանգում ԱԺ աշխատակազմի ղեկավարը եւ հայտնում, որ խորհրդարանը գումարում է արտահերթ նիստ ժամը` 17:00-ին: Ինչ վերաբերում է նախագծի ընդունմանը, այն շատ մտահոգիչ է, որովհետեւ որեւէ կերպ չի արդարացնում նպատակն այն միջոցները, որոնք կիրառվում են: Եթե խնդիրը մարդկանց բացահայտելն է, թե ով ում հետ է շփվել, նախ այս տեսանկյունից նախագիծը մի քիչ ուշացած է: Այն պետք էր անել այն ժամանակ, երբ մենք կոչ էինք անում դադարեցնել քարոզարշավները, խմբակային հավաքները եւ միջոցներ ձեռնարկել, որպեսզի հնարավոր լիներ հենց առաջին-երկրորդ վարակվածի հետ շփման եզրերը գտնել: Բայց մարդիկ կոնկրետ խմբակային միջոցառումներ, հանրահավաքներ էին իրականացնում, իսկ հիմա երբ արդեն ունենք 500-ից ավել վարակված, կարծում եմ` ուղղակի, տեխնիկապես անհնար է լինելու հայտնաբերել նրանց շփման ամբողջ շրջանակը: Ընդ որում` նախագծով ուզում են այդ շրջանակը հայտնաբերել` առաջին հերթին մարդկանց հեռախոսային զանգերը լսելով, դրանց տեւողությունը, ժամերը ֆիքսելով: Այսինքն` սա ոչ թե նպատակ է` բացահայտելու, թե մարդը ֆիզիկապես ում հետ է շփվել, այլ ընդհանրապես` բացահայտել անձի սոցիալական շփումները, ինչն ավելի շատ քաղաքական նպատակ է հետապնդում, քան` առողջապահական: Որեւէ կերպ չեմ տեսնում, թե ինչպես սա կարող է նպաստել մարդու ֆիզիկական կոնտակտների, շփումների բացահայտմանը: Մյուս կողմից` որեւէ կերպ չի սահմանափակվում այդ հայտնաբերված տվյալների պահպանումը: Ասում են` եթե անձնավորվեցին, դրանք պետք է հետո վերացվեն, բայց ապաանձնավորված տվյալները միշտ հնարավոր է վերականգնել եւ հասկանալ, թե դրանք անձնավորված ում տվյալներն են: Իսկ սրանց համար պահպանման ժամկետ ընդհանրապես սահմանված չէ, եւ գրված է, որ կարող են պահպանվել հետագայում օգտագործելու համար, ինչը շատ լուրջ մտահոգություններ է առաջացնում: Փաստացի այս ամբողջ գործիքակազմը կարող է օգտագործվել մարդկանց տոտալ վերահսկելու համար, հատկապես այն մարդկանց, որոնք որեւէ ակտիվություն ունեն եւ կարող են հետաքրքրել իշխանություններին:

– ՀՀ արդարադատության նախարար Ռ. Բադասյանը երեկ ԱԺ-ում տեղեկացրեց, որ կառավարությունը որոշել է երկրորդ ընթերցման ընթացակարգում օրակարգից հանել «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով առաջարկվում էր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետեւանքով անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չանել: Եթե հերձումներ չպետք է իրականացվեն, ըստ կառավարության տրամաբանության, ապա ինչպե՞ս պետք է պարզ դառնա անձն այս վիրուսի պատճառով է մահացել, թե՞ այլ խնդրի:

– Նպատակն ընկալելի էր, որովհետեւ բժիշկների առողջությունն է առաջին տեղում դրված, քանի որ կա վտանգ, որ դիահերձման ընթացքում կարող են նրանք վարակվել, ուրեմն` ավելի լավ է դիահերձում չանենք: Բայց այս նախագծի վերաբերյալ էլ տարբեր մտահոգություններ կային, որոնք բարձրացրին գործընկերներս: Քանի որ ես մասնագետ չեմ, չեմ կարող խորությամբ մեկնաբանել, բայց հասկանալի է, որ օրենքով պարտադիր է նաեւ դիահերձումը, եւ դրա համար բերվել էր օրենքի նախագիծ, որպեսզի հնարավոր լինի այն չանել: Մնացած մանրամասները, կարծում եմ, չլինելով բժիշկ եւ դրա մասնագետը` չեմ կարող մեկնաբանել:

«ԱՄԵՆԱՀԻՄՆԱԿԱՆ ԽՈՑԵԼԻ ԽԱՎԸ ՄՆԱՑԵԼ Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ»

– Ըստ վարչապետ Փաշինյանի` Հայաստանում օրավարձով աշխատողներ գոյություն չունեն: Իսկ Դուք ի՞նչ կարծիքի եք:

– Այդ հարցը մենք արդեն երկար ժամանակ է բարձրաձայնում ենք: Եվ փաստացի հիմա ունենք մի իրավիճակ, երբ կառավարությունը հայտարարում է ինչ-որ աջակցությունների արդեն, կարծես թե, 8-րդ ծրագրի մասին, բայց հենց ամենահիմնական խոցելի խավը` այն մարդիկ, ովքեր աշխատում են օրավարձով եւ այսօր փաստացի զրկված են իրենց միակ եկամտից, մնացել են իշխանության եւ կառավարության ուշադրությունից դուրս: Չգիտենք` ինչպես օգնենք այդ մարդկանց, որոնցից մեր խմբակցության անդամներն ամեն օր ստանում են հարյուրավոր նամակներ: Նույնիսկ չգիտենք, թե նրանց ինչ պատասխանենք, որովհետեւ անընդհատ կառավարությունն ասում է այս չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ կամ հաջորդ շաբաթ ինչ-որ նոր ծրագրերի մասին ենք հայտարարելու: Բայց ամեն հայտարարած ծրագրից պարզ է դառնում, որ այնքան ֆիլտրեր են` դրված այդ աջակցությունից օգտվելու համար, որ իրապես թիրախային խմբերը երբեք այդ օգնությունից չեն օգտվելու:

– Վարկային «արձակուրդ» տալու հարցադրմանն ի պատասխան` վարչապետ Փաշինյանն արձագանքեց, թե «ձե՞ռք եք առնում»: Հիմա ինչ-որ ծրագրեր կառավարությունը նախատեսել է, դրանք ձեռառնոցի՞ են:

– Կառավարության առաջարկած վարկային արտոնությունները նախ` ոչ բոլոր վարկային կազմակերպություններն են, որ իրականանցելու են: Մյուս կողմից` առաջարկվող հետաձգումը, դա դեռ չի նշանակում վարկային «արձակուրդ», այլ նշանակում է, որ երկու ամիս հետո` մարդիկ պետք է ավելի շատ վճարեն: Հիմա պետք է վճարեն վարկի մայր գումարը եւ տոկոսները չվճարեն, ինչը, նայած վարկի տեսակից եւ մուծման ժամկետից, կարող է շատ տարբեր բեռ դառնալ: Այսօր շատ քաղաքացիներ զրկվել են իրենց հիմնական եկամտից, նրանց թվում են բոլոր այն մարդիկ, ում աշխատանքը կապված էր սպասարկման ոլորտի եւ տուրիզմի հետ, եւ փաստացի հիմա եկամուտ չունեն, եղած գումարով էլ փորձում են մի կերպ իրենց առօրյա ծախսերը հոգալ: Մենք այսօր ունենք նաեւ թանկացումներ: Անընդհատ հերքում է այդ լուրերը վարչապետը, բայց գրեթե ամեն ինչի թանկացումներ ունենք: Մի քաղաքացի ինձ նկար էր ուղարկել, որ կոճապղպեղի կգ-ը հասել է 15 հազար դրամի: Կառավարությունը պետք է ավելի թիրախային քայլեր ձեռնարկի: Իհարկե, կարեւոր է, որ այս գործընթացների արդյունքում բանկերը չսնանկանան, բայց չի կարելի բանկերին միայն ուշադրություն դարձնել, փողեր տալ եւ գործարարներին ասել` գնացեք, բանկերից վարկ վերցրեք, որպեսզի կարողանաք հարկեր մուծել եւ ձեր աշխատողների աշխատավարձերը տալ: Սա կարծում եմ`  լավագույն լուծումը չէ, եթե չասենք, որ շատ վատ լուծում է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին